Ուրարտացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուրարտու պետությունը դարերի ընթացքում

Ուրարտացիներ, հնագույն ժողովուրդ, որ ապրել Հայկական լեռնաշխարհի տարածքում: Բնակվել է Ուրարտու պետությունում, հայտնի է որպես ցեղային միություն մ.թ.ա. 13-րդ դարից, պետություն՝ մ.թ.ա. 8–րդ դարից և գոյություն է ունեցել մինչև մ.թ.ա. 6-րդ դարը[1]: Ուրարտացիները հայ ժողովրդի էթնոգենեզի ժամանակ անցել են հնագույն հայերենին և դարձել հայ ժողովրդի մի մասը՝ կազմելով այդ ժողովրդի գենետիկական հիմնական մասը[2]:

Հայերը լեռնաշխարհի ողջ հինավուրց բնակչության, առաջին հերթին ուրարտացիների[3], հուրիացիներ և լուվիացիների, ինչպես նաև նախահայերենը կրողների ֆիզիկական[4] և մշակութային[5] որակների ժառանգորդներն են:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ստույգ վկայություններ չկան ուրարտացիների ծագման մասին: Հայտնի է, որ ուրարտացիները աքքադացիների և խուռիների հետ պատկանել են արմենոիդ խմբին[6]: Ենթադրվում է, որ Հայկական լեշնաշխարհում ուրարտացիների հնարավոր տարածումը տեղի է ունեցել Ռևանդուզ շրջանից (ներկայում՝ ժամանակակից Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ադրբեջան), որտեղ տեղակայված է եղել Մուսասիր հնագույն քաղաքը[7][8][9][10]: Հավանական է, որ հնագույն ուրարտական քաղաք Մուսասիրը գտնվել է այդ ցեղի սկզբնական բնակության վայրում[7][10]: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջից մինչև մ.թ.ա. 4-2-րդ դարերը ուրարտացիները մյուս ժողովուրդների հետ մասնակցել է հայ ժողովրդի կազմավորման գործընթացին[11]: Այդպիսով հայերը, հայերը ֆիզիկական[4][12][13] և մշակութային[5] որակների ժառանգորդն են Հայկական լեռնաշխարհի բոլոր հնագույն ժողովուրդների, առաջին հերթին խուռիների, ուրարտացիների[12][14][15] և լուվիացիների, որոնք կազմել են ժամանակակից հայերի հիմնական գենետիկական հատկանիշները[15]: Նաև համարվում է, որ հայերի էթնոգենեզին մասնակցել են կիմերներն ու սկյութները[16]:

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական սեպագիր արձանագրություն Էրեբունի թանգարանում (Երևան)

Ուրարտերենը հետնորդներ չունի[12]: Այսօր գիտնականները փոխհամաձայնության են եկել ուրարտերենի և խուռիերենի անմիջական կապի շուրջ[17][18][19]: Չնայած մեզ են հասել ուրարտական գաղափարագրերով մի քանի չվերծանված գրություններ, ուրարտացիները հիմնականում օգտագործել են ասորական սեպագրության պարզեցված ձևը: Օրինակ՝ ասորական բազմիմաստ շատ գաղափարագրեր փոխառելիս ուրարտացիները դրանք օգտագործել են միայն մեկ իմաստով, կորել են ասորական նշանների իմաստային տարբեր երանգներ[20]: Ներկայումս հայտնի շուրջ 500 սեպագիր արձանագրություններից առանձնացվել է մոտ 350-400 բառարմատ, որի մեծ մասը ուրարտերեն է, իսկ մի մասը փոխառված է այլ լեզուներից: Այսօր որոշակիացված է, որ հայերենն ուրարտերենի հետ ունի ընդհանուր շատ բառարմատներ (ավելի քան 70 բառարմատ)[21]: Մոտավորապես 170 բառարմատ հայտնաբերվել է դաղստանյան խմբի լեզուներում, որոնք ներառում է շուրջ 60 տարբեր լեզուներ[22]:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրարտական թևավոր աստվածություն, բրոնզ, Թոփրախ-կալե, Էրմիտաժ

Ուրարտացիների կրոնը սերտորեն կապված է Մեսոպոտամիայի կրոնների հետ. ուրարտացիներն ունեին աստվածների մեծ պանթեոն, որոնցից շատերն ակնհայտորեն փոխառված էին Մեսոպոտամիայի պետությունների (Շումեր, Աքքադ և Ասորեստան) կրոններից[1]: Ուրարտուում մեծ տարածում ուներ զոհաբերությունը, որի ընթացքում մեծամասամբ զոհաբերում էին ցուլերի և ոչխարների: Կան նաև այլազգի գերիների զոհաբերության հետքեր[23]: Աստվածների պաշտամունքային տարբեր ծիսակատարությունները, ինչպես նաև զոհաբերական ընթացակարգերը սովորաբար տեղի են ունեցել ժայռափոր շինություններում, որոնք հիշեցնում էին Մեսոպոտամիայում կառուցված զիկկուրատների վերնամասին: Զիկկուրատներն օգտագործվել են նույն ձևով: Ժայռափոր այդպիսի շինություններից մեկում հայտնաբերվել է աղյուսակ, որում հաշվարկված են եղել ուրարտացիների 79 աստվածներ և նրանցից յուրաքանչյուրին զոհաբերելու համար անհրաժեշտ կենդանիների քանակը[23][24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту) / Отв. ред. И. А. Орбели. — Москва: Издательство Восточной литературы, 1959. — 286 с. — 3500 экз.
  2. Дьяконов И.М.
  3. И. М. Дьяконов (1983)։ «К праистории армянского языка (о фактах, свидетельствах и логике)»։ № 4 . pp. 149-178. ISSN 0135-0536։ Историко-филологический журнал։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-09-ին։ Վերցված է 2013-10-18 
  4. 4,0 4,1 Дьяконов И. М. Предыстория армянского народа. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1968. — С. 236.
  5. 5,0 5,1 Дьяконов И. М. Предыстория армянского народа. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1968. — С. 210-211. — 264 с.
  6. Н. А. Кисляков, А. И. Першиц // Народы Передней Азии // Изд-во Академии Наук СССР, 1957 — стр. 49 — Всего страниц: 613
  7. 7,0 7,1 Barnett R.D. Urartu // Edwards I.E.S., Gadd C.J., Hammond N.G.L., Boardman J. Cambridge Ancient history. — London: Cambridge University Press, 1982. — Vol. 3, part 1. — P. 314—371. — ISBN 0-521-22496-9.
  8. Stone E. C., Zimansky P. The Urartian Transformation in the Outer Town of Ayanis // Archaeology in the Borderlands. Investigations in Caucasia and beyound. — Los Angeles: University of California Press, 2003. — ISBN 1931745013.
  9. Salvini Mirjo. Geschichte und Kultur der Urartäer. — Darmstadt, 1995.
  10. 10,0 10,1 Меликишвили Г.А. Мусасир и вопрос о древнейшем очаге урартских племён // Вестник древней истории. —Москва, 1948. — № 2. — С. 37 — 48.
  11. Дьяконов И. М. История древнего мира: Упадок древних обществ. — М.: Глав. ред. восточной лит-ры, 1989. — Т. т. 3. — С. 282. — ISBN 5020169773, 9785020169777
  12. 12,0 12,1 12,2 М. П. Ким, Б. Б. Пиотровский Советская культура: 70 лет развития ; к 80-летию академика М.П. Кима. — Москва: Наука, 1987. — С. 328. — 398 с.
  13. История Востока. В 6 т. Т. 1. Восток в древности / Гл. редкол. : И90 Р.Б. Рыбаков (пред ... [Отв. ред. В.А. Якобсон]. — М: Вост. лит., 2002. — стр.540 (всего 688)
  14. И. М. Дьяконов (1983)։ «К праистории армянского языка (о фактах, свидетельствах и логике)»։ № 4 . pp. 149-178. ISSN 0135-0536։ Историко-филологический журнал։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-01-09-ին։ Վերցված է 2013-10-18 
  15. 15,0 15,1 Дьяконов И. М. Предыстория армянского народа. — Ереван: Издательство АН Армянской ССР, 1968. — Т. Глава III. Образование армянского народа - 3. Образование армянского народа. Компоненты армянского народа. — С. 229-243. — 264 с.
  16. Ю.В. Бромлей /Этнография /гл.8 "Народы Кавказа" 1982г.- стр 262 "Считают, что в состав армян вошли также ираноязычные киммерийцы и скифы, проникавшие в течение | тысячелетия до до н. э. из степей Северного Кавказа в Закавказье и Переднюю Азию"
  17. Дьяконов И.М., Старостин С.А. Хуррито-урартские и восточнокавказские языки // Древний Восток: этнокультурные связи. — Москва: Наука, 1988.
  18. Иоганнес Фридрих Дешифровка забытых письменностей и языков. — М.: УРСС, 2003. — ISBN 5-354-00045-9
  19. Дьяконов И.М. Языки древней Передней Азии. — М.: Наука, 1967.
  20. Меликишвили Г. А. Урартские клинообразные надписи. — Москва: Издательство АН СССР, 1960.
  21. Encyclopedia Americana, v. 2, USA 1980, pgs. 539, 541; Hovick Nersessian, "Highlands of Armenia, " Los Angeles, 2000. Mr. Nersessian is in the New York Academy of Sciences.
  22. Igor M. Diakonoff, Sergei A. Starostin. «Hurro-Urartian and East Caucasian Languages», Ancient Orient. Ethnocultural Relations. Moscow, 1988, pp. 164—207 http://starling.rinet.ru/Texts/hururt.pdf
  23. 23,0 23,1 Lehmann-Haupt C.F. Armenien, einst und jetzt. — Berlin: B. Behr, 1910—1931.
  24. König F. W. Handbuch der chaldischen Inschriften. — Graz: E. Weidner, 1955. — 275 с.