Զիկկուրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զիկկուրատ (բաբելոներեն sigguratu բառից, որը նշանակում է «բարձունք» կամ «լեռնագագաթ»), բազմաստիճան պաշտամունքային կառույց Հին Միջագետքում, որը տիպիկ էր շումերական, ասորական, բաբելոնյան և էլամյան ճարտարապետության համար։ Այլ տիպերի կողքին առաջացել է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի վերջերին, այնուհետև դարձել հին Միջագետքի ամենաբնորոշ շինություններից։

Ձևով՝ աստիճանավոր, հոծ զանգվածեղ բուրգ էր, բաղկացած հաջորդաբար փոքրացող, մեկը մյուսին դրված հատած բուրգերից, որոնց փոխադարձ անցումը՝ աստիճանների և թեք հարթակների (պանդուսների) միջոցով էր։ Բուրգն ավարտվում էր տաճարով, որ քաղաքի գլխավոր աստծո «բնակատեղին» էր։ Շինանյութը հում, երբեմն թրծված աղյուսն էր։ Տարբեր գույնի (հիմնականում՝ սև, կարմիր, սպիտակ) հարկերի պատերը Ուրի զիկկուրատի մնացորդները մշակվում էին ուղղանկյուն, ոչ խորը խորշերով կամ ելուստներով, իսկ հարթակները՝ կանաչազարդվում։ Չափերով շատ մեծ էին․ էտեմենանկի Զիկկուրատի («Բաբելոնի աշտարակի») միայն առաջին հարկը 33 մ բարձրությամբ էր, 90մХ90մ հատակագծային չափերով։ Տսկա Զիկկուրատի կողքին, որը «վերինն» էր, պարտադիր լինում էր մի այլ տիպի «ներքևի» տաճարը։ Զիկկուրատներ պահպանվել են՝ իրաքամ (հին քաղաքներ՝ Բորսիպայում, Բաբ հլոնում, Դուռ-Շառուքինում, մ. թ. ա. 1-ին հազարամյակ), Իրանում (Չոգա-Զամբիլե, մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կես)։ Համեմատաբար լավ է պահպանվել Ուր-Նամմաի զիկկուրատը։

Որոշ աստվածաշնչագետներ կապում են Բաբելոնի աշտարակի առասպելը Միջագետքի բարձր զիկկուրատների հետ։[1].

Զիկկուրատը պահպանվել են ժամանակակից Իրաքի (Բորսիփ, Բաբելոն, Դուր Շարրուքին և այդ բոլորը մ.թ.ա. 1 հազարամյակ) ու Իրանի (Չողա Զանբիլ հնավայրում, մ.թ.ա. 2 հազարամյակ) տարածքներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Б.Байер, У. Бирштайн и др. История человечества 2002 ISBN 5-17-012785-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William W. Hallo. Origins: The Ancient Near Eastern Background of Some Modern Western Institutions. Brill Academic Publishers, 1996. Page 279.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 689 CC-BY-SA-icon-80x15.png