Մուսասիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Մուսասիր
Musasiri tajar.jpg
Խալդի աստծուն նվիրված տաճարը Մուսասիրում (վերակազմություն)
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Իրան, Ասորեստան" nor "Template:Տեղորոշման քարտեզ Իրան, Ասորեստան" exists.
Կոորդինատներ 36°0′0″ հս․ լ. 46°0′0″ ավ. ե. / 36.00000° հս․. լ. 46.00000° ավ. ե. / 36.00000; 46.00000Կոորդինատներ: 36°0′0″ հս․ լ. 46°0′0″ ավ. ե. / 36.00000° հս․. լ. 46.00000° ավ. ե. / 36.00000; 46.00000
Գտնվում է Վանի թագավորություն
Կառուցվել է Մ.թ.ա. II հազարամյակ
Շինության ձևը ամրոց-բերդաքաղաք
Կառուցել է Հայտնի չէ
Շինարար Հայտնի չէ
Ներկա վիճակը Անմխիթար

Մուսասիր (Արդինի, Մուծածիր), հայկական‌[փա՞ստ] քաղաք պետություն, տեղակայված էր Մեծ Զաբ գետի ափին, Վանա լճի հարավարևելյան մասում։ Ավերվել է մ.թ.ա. 714 թվականին Ասորիքի արքա Սարգոն II-ի հրամանով։

Եղել է կարևոր կրոնական կենտրոն, այստեղ է գտնվել Վանի թագավորության Խալդի աստծո գլխավոր տաճարը, որը ուխտատեղի է եղել հայերի և ասորիների համար[1]։ Բերդաքաղաքի գտնվելու հստակ վայրը չի որոշվել, սակայն ներկայում գիտնականները կարծում են, որ Մուսասիրը գտնվել է իրանական Մուջեսիր գյուղի մոտ, Ռևանդուզ ավանից 18 կիլոմետր դեպի հյուսիս[2]։

Հալդյան կամ Հայկյան գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարը գտնվել է պատմական Մոկաց աշխարհի Մոկք-Առանձնակ (Մուսասիր-Արդինի) գավառի՝ Առնոս (Ալուռիաս) լեռան մոտ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց արևելյան՝ Մանայի և հարավային՝ Կորդուքի կողմնակալ իշխանությունների դիմադրությունը կոտրելուց հետո Սարգոն II-ը անարգելք՝ Մեծ Զավ գետի Աղբակ վտակի հունով մտնում է Հայոց միջնաշխարհի հարավարևելյան Վասպուրականի տարածքը և Մեծ Աղբակ գավառից առաջ շարժվելով, գրավում Կուղխանովիտ (Կադուլանիա կամ Կալանիա) գավառի Կուղխան բերդը ու շրջակայքը ենթարկում ավարի, որից հետո Խոշաբ գետի հունով իջնում Վանա լճի հարավային ափամերձ տարածքները և ավերում Ռշտունիք և Երեիարք (Ուայավ կամ Ուայաիս) գավառները: Հայոց միջնատարածքի հարավարևելյան տարածքները թալանելուց հետո Սարգոն II-ը մոտիկանում է Հայոց հարավարևմտյան (Աղձնիք) կողմնակալ  իշխանությանը, որի գահերեց իշխան Հանզուն (հավանաբար հայկական տարբերակով՝ Ընձաք) երկիրն ավերումից փրկելու համար նրան հայտնում է իր հպատակությունը և հարկեր տալիս: Չբավարարվելով եղած ավարով Սարգոն II-ը իր զենքն ուղղում է անպաշտպան մնացած Մոկաց աշխարհի Մոկք-Առանձնակ (Մուծածիր-Արդիշի կամ Մուսասիր-Արդինի) գավառում գտնվող Հայոց գլխավոր սրբատեղի Մուսասիրի տաճարին: Տեղեկանալով Ասորական արքայի դեպի Մուսասիր արշավելու մասին՝ Մուսասիրի գլխավոր քուրմ ՈՒրզանան (հավանաբար՝ Ազարիա), իր քրմերի հետ բարձրանում և պատսպարվում է Առնոս (Ալլուրիա) լեռան ծերպերում, որից հետո Հայոց գլխավոր տաճարը ենթարկվում է բարբարոս Ասորական զինվորների վայրագ թալանին ու գերևարմանը: Լսելով Մուսասիրի համայնադից տաճարի կործանման ու վիթխարի հարստությունների կողոպտման մասին՝ ՈՒրշա Ա-ն (հավանաբար Հայոց մոտ տարածված Առուշան անվան հին ձևն է) ինքնասպան է լինում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովսեփ վարդապետ Սանտալճյան «Les inscriptions Cuneiformes Urartiques» - Venise, 1900, L-506 p.p.
  • Լեո «Երկերի ժողովածու» - 1967թ., հատոր 1-ին, 232 էջ -  /Ասուր տեր իմ քաջալերեց, իմ մեկ պատերազմիկ կառքովս և 1000 ձիավորներովս և ոտնավորներովս Սիակ, Արդիշի և ՈՒլաիավ Ալլուրիայի դժվարին լեռները կտրեցի անցա ճամփա գտնված տեղվանք ձիու վրա հեծած, իսկ դժվարին տեղերն հետիոտս քալեցի: Մուձաձիրացի  ՈՒրզանա իմ արշավանացս հառաջանալը լսեց, թռչնո պես փախավ, դժվարին լերան մը վրա (հավանաբար՝ Ալլուրիա) ելավ:/
  • ՀՍՍՀ ԳԱ «Հայկական Սովետական Հանրագիտարան» -1987թ., հոդ. «Սարգոն II» - /Մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը մտել է Մանա, ապա ՈՒրմիա լճի հս-արլ (ըստ Սարգոն II-ի արձ. վերլուծության՝ ՈՒրմիա լճի արևմտյան ափի հար-արմ ուղղությամբ տարբերակն առավել հավանական է) ներխուժել ՈՒրարտուի կենտր. Շրջանները, գրավել և ավերել մի շարք քաղաքներ: Ասորեստան վերադառնալու ժամանակ անսպասելի հարձակվել է Մուսասիրի վրա, գրավել և թալանել է այն/
  • «Հաբեթի սերունդները» - 2002թ., գլուխ՝ «Գիրք հին թագավորաց», բաժին՝ «Արամյանների թագավորություն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գիրք։Меликишвили: Урартские клинообразные надписи
  2. Another Cuneiform Brick Inscription Found in Rabat Tepe(անգլ.)