Առաջավոր Ասիայի թանգարան
Առաջավոր Ասիայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բեռլին |
Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ և Պերգամոն թանգարան |
Հասցե | Am Kupfergraben? (5) |
Հիմնադրվել է | 1899 |
Կայք | smb.museum/museen-einrichtungen/vorderasiatisches-museum/ |
Առաջավոր Ասիայի թանգարան (Առաջավոր Ասիական թանգարան, գերմ.՝ Vorderasiatisches Museum Berlin) , աշխարհում ամենահայտնի հնագիտական թանգարաններից մեկը։ Գտնվում է Թանգարանային կղզում Բեռլինի կենտրոնում՝ Շպրե գետի ափին։ Հարավային թևի առաջին հարկում Բեռլինի Պերգամոն թանգարանում[1]։
Հավաքածուի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ունի 14 սենյակ, ընդհանուր առմամբ ցուցահանդեսային տարածքն ավելի քան 2000 մ², որտեղ ցուցադրվում են հնագիտական գտածոներ, հատկապես գերմանական աշրավախմբի հավաքածուները՝ Առաջավոր Ասիայից։ Ցուցանմուշների տարիքը 8 հազար տարի է (մ.թ.ա. 6 հազարմայակ) մինչև՝ Մերձավոր Արևելքի նվաճումը արաբների կողմից։ Հիմնականում այն տարածքից, որտեղից հավաքվել են նմուշները համապատասխանում է ներկայիս Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի տարածքներին, չնչին մասը սահմանակից երկրներից[2]։
Նեոլիթի դարաշրջանից սկսած այստեղ ներկայացված են մշակույթի նմուշներ Շումերից, Բաբելոնից, Ասորեստանից և Սիրիայի հյուսիսային շրջաններից Հայկական լեռնաշխարհ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հիմանկան հավաքածուի գտածոները գտնվել են Ուրուկ, Շուրուպպակ, Աշուր, Հատտուսա, Թել-էլ-Ամարնա, Թել-Խալֆայ (Գուզանա), Սամ-Ալյա, Տոպրախ-Կալե տարածքներից և Բաբելոն քաղաքից։ Հետագա պեղումների ժամանակ հայտնաբերվել են Նիմրուդ, Նինվե, Շոշ և Պերսեպոլ քաղաքների տարածքից։ Այս ցուցանմուշներում ներկայացված են շումերական, աքքադական, բաբելոնձան, ասորեստանյան, խեթական, արամեական[2] մշակույթի օրինակները։ Ցուցահանդեսի աղբյուրը հնագիտական արշավախմբի հայտնաբերումն էր, որոնք կազմակերպվել են Գերմանական արևելյան ընկերության (գերմ.՝ Deutsche Orient-Gesellschaft) կողմից։ Այս ցուցանմուշների ընդունման համար 1899 թվականին Թագավորական թանգարանում Առաջավոր Ասիայի բաժին է բացվել։ Սկզբում այս գտածոները պահպանելու են տարվել կայզեր Ֆրիդրիխի թանգարան (գերմ.՝ Kaiser-Friedrich-Museum, ներկայումս Բոդե թանգարան), որը դիտելու համար բաց էր 1929 թվականից, մինչև 1930 թվականին չէր բացվել Պաերգամյան թանգարանը[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հավաքածուն լուրջ կորուստներ չի ունեցել։ 1958 թվականին ԽՍՀՄ այն հանձնել է ԳԴՀին, որոշ նմուշներ ավելի վաղ տեղափոխվել են ԽՍՀՄ համաձայն՝ վերականգնումը պատերազմից հետո[2] մշակութային արժեքների։
Հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուի մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Իշտարի դարպասները և հարակից տարրերը շքերթի ճանապարհը Բաբելոն, Բաբելոնի աշտարակի մնացորդները, Իաննաի տաճարների բեկորները կառուցված Ուրուկի արքա Կարաինդաշ I կողմից, Նաբուգոդոնոսոր II գահասենյակի բեկորները։ Բացի այդ, կնիքների կաղապարների համար՝ թանգարանը մեծ պահեստ էր գլանաձև կնիքների և սեպագիր արձանագրությունների[2] համար։ Թանգարանը մյուս հայտնի պահոցների հետ միասին հանդիսանում է հիմնադիր միություն «Բեռլինի թանգարանային կղզու հնագույն մշակույթի սիրահարների միություն» (գերմ.՝ Verein der Freunde der Antike auf der Museumsinsel Berlin e. V.), որի միջոցով նա կապեր է պահպանում քաղաքի այլ ցուցանմուշների պահոցների հետ, որոնք վերոբերվում են Առաջավոր Ասիային[4]։ Նախատեսվում է ստեղծել կենտրոնական պահոց այդ հավաքածուների համար Բեռլինի Ֆրիդռիխսխագեն շրջանում[5]։
Գիտնականները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում Առաջավոր Ասիայի թանգարանի տնօրեններն են եղել՝
- 1899—1918 — Ֆրիդրիխ Դելիչ (գերմ.՝ Friedrich Delitzsch)
- 1918—1928 — Օտտո Վեբեր (գերմ.՝ Otto Weber)
- 1928—1951 — Վալտեր Անդրե (գերմ.՝ Walter Andrae)
- 1951—1977 — Գերխարդ Ռուդոլֆ Մայեր (գերմ.՝ Gerhard Rudolf Meyer)
- 1978—1990 — Լիանա Յակոբ-Ռոստ (գերմ.՝ Liane Jakob-Rost)
- 1990—1997 — Էվելինա Կլենգել-Բրանդ (գերմ.՝ Evelyn Klengel-Brandt)
- 1998—2014 — Բեատա Սալիե (գերմ.՝ Beate Salje)
- 2014 թ. մարտի 1-ից — Մառկուս Խիլգերտ (գերմ.՝ Markus Hilgert).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Vorderasiatisches Museum. Offizielle Webseite» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 23.10.2010-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Staatliche Museen zu Berlin - Collections» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 23.10.2010-ին.
- ↑ «Museum of the Ancient Near East. History» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 23.10.2010-ին.
- ↑ «Verein der Freunde der Antike auf der Museumsinsel Berlin e.V.» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 23.10.2010-ին.
- ↑ Nikolaus Bernau, Und die Wissenschaft auf die Grüne Wiese, in Berliner Zeitung, Feuilleton, 30. Juni 2008
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nicola Crüsemann (Hrsg.), ed. (2000). Vorderasiatisches Museum Berlin. Geschichte und Geschichten zum hundertjährigen Bestehen. Berlin: Staatliche Museen zu Berlin, Stiftung Preußischer Kulturbesitz. ISBN 3-88609-442-1.
- Crüsemann, Nicola [in գերմաներեն] (2001). Vom Zweistromland zum Kupfergraben. Vorgeschichte und Entstehungsjahre (1899-1918) der Vorderasiatischen Abteilung der Berliner Museen vor fach- und kulturpolitischen Hintergründen (Jahrbuch der Berliner Museen, N.F., Bd. 42. 2000, Beiheft ed.). Berlin: Gebrüder Mann. ISBN 3-7861-2403-5.
- Jakob-Rost, Liane u.a. [in գերմաներեն] (1992). Das Vorderasiatische Museum. Mainz: von Zabern. ISBN 3-8053-1188-5.
- Marzahn, Joachim. [in գերմաներեն] (2003). Beate Salje (Hrsg.) (ed.). Wiedererstehendes Assur: 100 Jahre deutsche Ausgrabungen in Assyrien. Mainz: von Zabern. ISBN 3-8053-3250-5.
- Salje, Beate. [in գերմաներեն] (2001). Vorderasiatische Museen: gestern, heute, morgen (Kolloquium aus Anlass des Einhundertjährigen Bestehens des Vorderasiatischen Museums Berlin am 7. Mai 1999 //eine Standortbestimmung — Berlin, Paris, London, New York ed.). Mainz: von Zabern. ISBN 3-8053-2778-1.
- Bernau, Nikolaus. (2006). Die Berliner Museumsinsel. Berlin: Stadtwandel-Verlag.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաջավոր Ասիայի թանգարան» հոդվածին։ |
|