Էլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոտավոր դիրքը քարտեզի վրա

Էլամ, հնագույն քամյան պետություն Իրանական սարահարթի հարավ-արևմտյան մասում ներկայիս Խուզիստանի և Իլամ գավառի տարածքում։

Էլամի տարածքում առաջին պետությունը եղել է շումերների ազդեցությամբ հիմնված և մ.թ.ա. 27-րդ դարից գոյություն ունեցած Ավան քաղաք-պետությունը։

Աքքադի կայսրության ժամանակ Էլամը պատերազմում էր աքքադացիների հետ։ Կուտիների Միջագետք ներխուժելու ժամանակ Էլամի արքա Կուտիկ-Ինշուշինակ I-ն դաշնակցեց Աքքադի արքա Նարամ-Սուենի հետ ընդդեմ կուտիների։ Կուտիները, տիրելով Միջագետքին, նվաճում են նաև Էլամը։ Կուտիական կայսրության անկումից հետո Էլամն ընկնում է նախ Ուրուկի թագավորության, ապա Ուրի` «Շումերի և Աքքադի թագավորության» ենթակայության տակ։

Էլամն անկախանում է Շոշի Սիմաշկայի արքայատոհմի հաստատումից հետո։ Էլամցիները ամովրեացիների և սուբարիների հետ մասնակցում են Ուրի թագավորության կործանմանը։ Սիմաշկայի հարստությանը փոխարինում է ստրուկ Էպարտիի հիմնած հարստությունը։

Մ.թ.ա. 16-րդ դարի վերջին Էլամը նվաճում են քասիթները։ Մ.թ.ա. 14-րդ դարի կեսին Էլամն անկախանում է Անշանի Իգեհալկիների հարստության ներքո, որի հաջորդում է Շուտրուկների հարստությունը։

Մ.թ.ա. 12-րդ դարի վերջին Էլամը նվաճում են բաբելացիները։

Էլամը նորից ասպարեզ է մտնում մ.թ.ա. 8-րդ դարի կեսին, բայց մ.թ.ա. 644 թ. Էլամը վերջնականապես նվաճվում է Ասորեստանի կողմից։ Այլևս Էլամ պետությունը երբեք չիվերականգնվում։