Սեմ
Արտաքին տեսք
| Սեմ
եբրայերեն՝ שֵׁם
| |
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 2500[1] |
| Մահացել է | մ. թ. ա. 1900[2] |
| Ծնողներ | հայր՝ Նոյ[1] |
| Երեխաներ | Եղամ[3], Ասուր[3], Արփաքսադ[3], Ղուդ[3] և Արամ[3] |

Սեմ (եբրայերեն Sem անուն), հրեական Թորա և քրիստոնեական Աստվածաշունչ գրքերում նկարագրված Նոյի ավագ որդին, սեմական լեզուներով խոսող մի շարք ցեղերի ու ժողովուրդների նախնին։ Ավանդազրույցներում ներկայացվում է որպես մարգարե ու քահանա, որը համաշխարհային ջրհեղեղից հետո հոր հետ վիրավոր առյուծին զոհաբերել է աստծուն։ Մեծ հրեշտակապետ Ռաֆայելը Սեմին իբր պարգևել է «Ապաքինման գիրքը», որով հետագայում առաջնորդվել են բոլոր ժողովուրդների բժիշկները։ Ըստ այլ ավանդազրույցի՝ Սեմի սերնդից պիտի ծնվեր մեսիան և փառավորեր Աստծո անունը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 278)։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]