Համմուրաբի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համմուրապի | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 1810 |
Ծննդավայր | Բաբելոնի թագավորություն |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 1750[1] |
Վախճանի վայր | Բաբելոնի թագավորություն |
Երկիր | Բաբելոնի թագավորություն |
Տոհմ | Հին Բաբելոնյան կայսրություն |
թագավոր, միապետ և առաջնորդ | |
Հայր | Սին-Մուբալիտ |
Երեխաներ | Սամսու-իլունա |
Հավատք | Բաբելոնյան կրոն |
Համմուրապի (մոտ մ. թ. ա. 1810, Բաբելոնի թագավորություն - մոտ մ. թ. ա. 1750[1], Բաբելոնի թագավորություն), Բաբելոնի արքա մ.թ.ա.1792 - 1749 թթ. Բաբելոնական ասորեական հարստությունից։ Սին-մուբալիտի որդին։ Նրա անունով մեզ է հասել օրենքների ժողովածու։
Համմուրապի արքայի օրոք Բաբելոնյան ռազմաքաղաքական վերելք է ապրում։ Վերջինս նախ և առաջ նվաճում է մի շարք ամորեական ցեղապետություններ և Հարավային Միջագետքի քաղաքները։ Այնուհետև բաբելոնյան զորքերը գրավում են Աշուրը և հաղթական արշավանքներ կատարում դեպի էլամ։ Համմուրաբին իր տիրապետությունը հաստատում է ողջ միջագետքի վրա։ Նա ձգտում էր ռազմական ուժով նվաճված պետությունը ամրապնդել նաև ներսից։ Այդ նպատակով նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուներ, դրանք հիմնավորապես վերամշակվեցին, և կազմվեց միասնական օրենսգիրք։ Դա միջազգային իրավունքի պատմության մեջ առաջին հիմնավոր փորձն էր իրավական պետության ստեղծման ճանապարհին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 118)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համմուրաբի» հոդվածին։ |