Չարի կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ժամանակ

«Չարի կայսրություն» (անգլ.՝ Evil empire), գրական արտահայտություն, որը դարձավ քաղաքական շրջասույթ` շնորհիվ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի։ ԱՄՆ Ավետարանչական ազգային ասոցիացիայի համար ունեցած իր ելույթի ժամանակ[1], որը տեղի ունեցավ Ֆլորիդայում 1983 թ-ի մարտի 8-ին, Ռեյգանը ՍՍՀՄ-ը բնորոշեց որպես «Չարի կայսրություն» (ինչպես նաև «Չարի կայսրության կենտրոնը մերօրյա աշխարհում»)` պնդելով, որ սովետական ռեժիմն անբարո է [2].: Այս բնորոշումը, որը նվաստացնում է ՍՍՀՄ-ն և նրա առաջնորդներին, հանդիսացավ Սառը պատերազմի հռետորական արտացոլումը։ Այս առիթով «ՏԱՍՍ» գործակալությունը հայտարարություն տարածեց, ըստ որի «Ռեյգանի ադմինիստրացիան ունակ է մտածելու միայն այնպիսի մտքեր, որոնք լի են հակակոմունիզմի և ռազմամոլության տարրերով»»[2]. Որոշ աղբյուրներ վկայում են, որ արտահայտության հեղինակը Ռոնալդ Ռեյգան ելույթների հեղինակ Էնթոնի Ռ. Դոլանն է[3]։

Արտահայտության ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարի կայսրությունը համարվում է տարածված գրական արտահայտություն, որը լայնորեն կիրառվում է ամերիկյան գրականության և կինեմատոգրաֆիայի մեջ 1970- ական թթ-ներից։ Արտահայտության առաջին գրական հիշատակումը եղել է Էլիֆաս Լևիի «Մոգության պատմություն» աշխատության մեջ, որը անգլերեն է թարգմանել Արթուր Էդվարդ Ուեյթը։ Այնտեղ ասվում է, որ սատանայահպատակները ստեղծում են դավադրություններ ընդդեմ ամբողջ հավատացյալ և գիտակից հանրության՝ հանուն իրենց տիրակալի աշխարհի ղեկին գալու։ Եվ այդ տիրակալը Սատանան է «Չարի կայսրության անհավանական տիրակալը»[4].

Մինչ ՍՍՀՄ ի հայտ գալը որպես «չարի կայսրություն» ամերիկացի տեսաբանները համարում էին Հռոմեական կայսրությունը[5], Նացիստական Գերմանիան[6] և այլն։

Արտահայտության հետագա ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ-ին այցելելով Մոսկվա, ամերիկա- սովետական հարաբերությունների լավացման ֆոնին и Ռոնալդ Ռեյգանը հայտարարեց, որ ՍՍՀՄ-ն այլևս չի դիտարկում որպես «Չարի կայսրություն»[7].

Ներկայումս ամերիկյան քաղաքականության մեջ ԱՄՆ-ին հակադրվող տոտալիտար ռեժիմը մատնանշելու համար օգտագործվում է «Չարի առանցք» տերմինը, որը քաղաքական գործածության մեջ է դրվել Ջորջ Ու. Բուշի կողմից 2002 թ-ին։

2002 թ-ին ԿԺԴՀ ղեկավարությունը ի պատասխան ԱՄՆ-ի կողմից ԿԺԴՀ-ն «Չարի առանցքի» մեջ ներառելու, դիտարկեց ԱՄՆ-ն որպես երկիր, որը ունի զանգվածային խոցման զենքի ամենահարուստ պաշար ունեցող երկիր։ ԿԺԴՀ ղեկավարությունը նշում էր, որ ԱՄՆ-ն ունի ամենամեծ ռազմական բյուջեն և դրանով իսկ վտանգ է ներկայացնում ամբողջ երկրագնդի և նրա ստաբիլության համար[8]. Այսօր, ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականության ֆոնին, շատ երկրներ որպես «Չարի առանցք» դիտարկում են հենց Միացյալ Նահանգները, ով էլ հենց Նոր մեծ խաղի գլխավոր դերակատարն է[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «President Reagan's Speech Before the National Association of Evangelicals, Orlando, Florida». The Reagan Information Page. 1983 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  2. 2,0 2,1 Բրիտանիկա հանրագիտարան Reagan, Ronald W. Presidency > Foreign affairs > Relations with the Soviet Union
  3. Frank Warner, «New Word Order: Seventeen years ago this week, Ronald Reagan called the Soviet Union the focus of evil in the modern world. The 'Evil Empire' speech disturbed the political universe, but the critical words almost went unsaid.» The Morning Call (Allentown, Pa.), March 5, 2000
  4. Éliphas Lévi; Waite, Arthur Edward Chapter IV. legends of the reign of Charlemagne; The cultus of the blessed virgin // The History of Magic: including a clear and precise exposition of its procedure, its rites and its mysteries (անգլերեն). — Translation of the Histoire de la magie. — New York, N.Y.: Samuel Weiser, 1970. — P. 229. — 384 p. — ISBN 0-8772-8077-0
  5. Rivera, Eduardo Caesar and the Bruteses: a tragedy (անգլերեն). — Offprint of The bilingual review/La revista bilingüe, volume I, January-April 1974, number 1. — Ypsilanti, Miss.: Bilingual Review, 1974. — P. 95. — 108 p.
  6. Pia, Jack Foreword // SS regalia (անգլերեն) / Consultant editor: John Keegan. — New York: Ballantine Books, 1974. — P. 15. — 158 p. — (Ballantine's illustrated history of the violent century). — ISBN 0-3452-4016-2
  7. «Колосс Америки: как лидеры США влияли на Россию». РБК. 14 ноября 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Северная Корея: «США — империя зла»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  9. ИА REGNUM — «В странах-союзниках США считают Вашингтон опаснее Ирана и Северной Кореи»
  10. NEWSru.com — «40 % канадцев считают США империей зла».
  11. «Issue Importance and Youth Vote стр. 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.