Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ
Flag of the United States.svg
Տեսակազգային դրոշ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Իրավասության տարածքԱՄՆ
Նշան🇺🇸
Հարաբերություն19:10
Ընդունված էհունիսի 14, 1777[1]
Գույներկարմիր, սպիտակ և կապույտ
Պատկերված էհնգաթև աստղ, դաշտ և ազատ հատված

ԱՄՆ դրոշը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշն է։ Այն հաստատվել է 1776 թվականին՝ անկախություն նվաճելուց անմիջապես հետո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի ֆեդերատիվ կառուցվածքն արտահայտված է երկրի պետական դրոշի վրա։ Դրոշի վերին ձախ անկյունում պատկերված է սպիտակ հնգաթև աստղերով ուղղանկյունին, աստղերի թիվը համապատասխանում է ֆեդերացիայի մեջ մտնող նահանգների թվին․ այն պարբերաբար փոփոխվում է. 50-րդ աստղը դրոշի վրա է ավելացվել 1959-ին, Հավայան կղզիներին նահանգի կարգավիճակ տալուց հետո։ Այդ դրոշը ուժի մեջ է մտել 1960 թվականի հուլիսի 4-ին։ Դրոշի հորիզոնական յոթ կարմիր և վեց սպիտակ շերտերը խորհրդանշում են անկախ պետություն ձևավորած բրիտանական տասներեք գաղութները (Դելավեր, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Ջորջիա, Կոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Մերիլենդ, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Նյու Հեմփշիր, Վիրջինիա, Նյու Յորք, Ռոդ Այլենդ
Վերին ձախ անկյունում՝ կապույտ դաշտում,պատկերված սպիտակ աստղերի քանակը համապատասխանում է նահանգների քանակին (ներկայումս դրանք հիսունն են)։
Կարմիրը նշանակում է դիմացկունություն, կապույտը՝ համառություն, արդարություն, զգոնություն, սպիտակը՝ անմեղություն և մաքրություն։

Դրոշի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքը

Չափերի նշանակություններն են՝[2]

  • Լայնքը՝ A = 1,0
  • Երկարությունը՝ B = 1,9
  • Աստղերի տարածքի լայնքը՝ C = 0,5385 (A x 7/13, զբաղեցնում է յոթ շերտ)
  • Աստղերի տարածքի երկարությունը՝ D = 0,76 (B × 2/5, դրոշի երկարության երկու հինգերորդը)
  • E = F = 0,0538 (C/10, աստղերի տարածքի մեկ տասներորդը)
  • G = H = 0,0633 (D/12, աստղերի տարածքի երկարության մեկ տասներկուերորդը)
  • Աստղի տրամագիծը՝ K = 0,0616
  • Շերտի լայնքը՝ L = 0,0769 (A/13, դրոշի լայնքի մեկ տասներեքերորդը)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ․ Պ․ Մաքսակովսկի, «Աշխարհագրություն», 1993, «Լույս» հրատարակչություն, էջ 183