Կուբայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուբայի դրոշ
Կուբայի դրոշ
Օգտագործում
...
FIAV 111111.svg
Հարաբերություն 2:3
Ընդունում մայիսի 20, 1902
Գույներ      Կարմիր

     Սպիտակ      Կապույտ

Կուբայի դրոշը զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Կուբայի պետական խորհրդանիշներից մեկը։

Պատմություն[խմբագրել]

Կուբայի պետական դրոշը պաշտոնապես ընդունվել է 1902 թ. մայիսի 20-ին։ Այն հայտնի է «Միայնակ աստղ» անունով, որը մշակվել է 1848 թ. «La Verdad» թերթի գլխավոր խմբագիր Միգել Տոլենիի և գեներալ Նարսիսո Լոպեսի կողմից։ Դրոշի առաջին կրկնօրինակը պատրաստվել է Էմիլիա Տոլոնիի կողմից և այժմ պահպանվում է հեղափոխության թանգարանում՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում։

Առաջին անգամ բարձացվել է 1850 թ. մայիսի 19-ին Կարդենասում՝ գեներալ Լոպեսի զինված ջոկատների վայրէջքից հետո։ 1898 թ. ԱՄՆ-ն սկսեց պատերազմը Իսպանիայի հետ,որում հաղթանակ տարավ։ Կուբան դառնում է կախյալ ԱՄՆ-ից և հունվարի 1-ին 1899 թ. դրոշը փոխվում է ԱՄՆ-ի դրոշով։

1902 թ. մայիսի 20-ին հռչակվում է Կուբայի հանրապետություն և Էլ-Մորո բերդի վրա պաշտոնապես բարձրացվում է մինչև այժմ գոյություն ունեցող Կուբայի պետական դրոշը։

Նկարագրություն[խմբագրել]

Դրոշը բաղկացած է հինգ հավասար հորիզոնական շերտերից՝ երեք կապույտ և երկու սպիտակ։ Դրոշի ձախ անկյունում պատկերված է կարմիր հավասարակողմ եռանկյունի, որի կենտրոնում պատկերված է հինգկողմանի աստղ։ Երեք կապույտ շերտերը ներկայացնում է երկրի երեք մաս, որոնք բաժանեցին իսպանացի նվաճողները։ Երկու սպիտակ գույները խորհրդանշում են ձգտումը դեպի անկախություն։

Կարմիր եռանկյունին վերցված է եղել մասոնական շարժման սիմվոլներից, որը անկախության համար պայքարի ընթացքում թափված արյան խորհրդանիշն է նաև համարվում է եղբայրության ազատության և հավասարության խորհրդանիշ։ Սպիտակ աստղը համարվում է ազատության խորհրդանիշ։

Կուբայի դրոշի կառուցում