Անտիգուա և Բարբուդայի ազգային դրոշը Անտիգուա և Բարբուդայի պաշտոնական պետական խորհրդանիշերից մեկն է։ Ընդունվել է 1967 թվականին։ Լայնքի և երկայնքի հարաբերակցությունը 2։3 է։ Անտիգուա և Բարբուդայի դրոշի վրա պատկերված է արև, սև
, կապույտ և սպիտակ հորիզոնական շերտ և երկու կողմից կարմիր դաշտ։ Արևը խորհրդանշում է նոր դարաշրջանի հավատալիք, սևը` սևամորթ ժողովուրդը, կապույտը` հույսը և Կարիբյան ծովը, սպիտակը` ավազը, կարմիրը կազմում է V տառը, որը խորհրդանշում է հաղթանակը (անգլերեն` victory), իսկ կարմիրը խորհրդանշում է ժողովրդի ուժը։