Նելսոն Ռոքֆելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Ռոքֆելլեր
անգլ.՝ Nelson Rockefeller
Nelson Rockefeller.jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Դարտմուտի քոլեջ և New Lincoln School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արվեստի կոլեկցիոներ, գործարար և բարեգործ
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր հուլիսի 8, 1908(1908-07-08)[1][2][3][…]
Ծննդավայր Բար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 26, 1979(1979-01-26)[2][3][4][…] (70 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գերեզման Rockefeller Family Cemetery և Սլիփի Հոլոու
Թաղված Rockefeller Family Cemetery և Սլիփի Հոլոու
Դինաստիա Ռոքֆելլերների ընտանիք[5]
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Nelson Aldrich Rockefeller
Հայր Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր Կրտսեր
Մայր Էբբի Օլդրիչ Ռոքֆելլեր
Ամուսին Mary Rockefeller? և Happy Rockefeller?
Զավակներ Rodman Rockefeller?, Steven Clark Rockefeller?, Michael Rockefeller?, Mark Rockefeller? և Nelson Aldrich Rockefeller Jr.?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Լեոպալտ Երկրորդի դաշինքի մեծ խաչ, Ազատության նախագահական շքանշան, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր, Commander First Class of the Order of the White Rose of Finland, Knight Grand Officer of the Order of the Dannebrog, Դանեբրոգ շքանշան, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա, Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան, Վաստակի շքանշան, Order of Brilliant Star, Սպիտակ փղի շքանշան, Հարավային Խաչի շքանշան, Ացտեկյան արծվի շքանշան և

Ռամոն Մագսայսայ պարգև

Նելսոն Օլդրիչ Ռոքֆելլեր[6] (անգլ.՝ Nelson Aldrich Rockefeller, հուլիսի 8, 1908(1908-07-08)[1][2][3][…], Բար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ - հունվարի 26, 1979(1979-01-26)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ և գործարար, 1974-1977 թվականների ԱՄՆ փոխնախագահ։

Պատկանել է Ամերիկայի ամենահարուստ ընտանիքին, նավթային մագնատ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռն է։ Դեյվիդ Ռոքֆելլերի և Արկանզասի նահանգապետ Ուինթրոփ Օ. Ռոքֆելլերի ավագ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականների սկզբին աշխատել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի բանկերում։ Այդ ժամանակ էլ նա հոր խնդրանքով, իսկ ավելի ուշ նաև ճարտարապետությամբ հետաքրքրվելու պատճառով, իրեն նվիրել է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնի ստեղծմանը։ 1933 թվականին Նելսոնը պատվիրել է մեքսիկացի հայտնի ձախ հայացքների նկարիչ Դիեգո Ռիվերին Ռոքֆելլեր կենտրոնի նկարը։ Սակայն որմնանկարն ավարտելուց հետո Ռիվերին խնդրել է հեռացնել խորհրդային առաջնորդ Վ. Ի. Լենինի պատկերը, քանի որ նա երկիմաստ արձագանքի էր արժանանում ԱՄՆ-ում։ Երբ նկարիչը հրաժարվել է դա անել, սկանդալ Է առաջացել նրա և Ռոքֆելլերի միջև։ Ռիվերին վճարելուց հետո Ռոքֆելլերը հեռացրել է նրան և ամբողջությամբ ոչնչացրել նրա աշխատանքը։ Երիտասարդ Ռոքֆելլերի «Սա իմ պատն է» արտահայտությունը մեծ տարածում է գտել ԱՄՆ-ում։ Միջադեպը մեծ հնչեղություն է ստացել ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Այն լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում և առաջացրել է բուռն քննարկումներ։ Այս պատմությունը հանդիպքում է նաև «Ճոճանակը կճոճվի» (1999) և «Ֆրիդա» (2002) ֆիլմերում։

Քաղաքականության մեջ 1940-ական թվականներից եղել է Հանրապետական կուսակցության անդամ, դեմոկրատ Ռուզվելտին և Թրումանին կից մասնակցել է տարբեր կառավարական հանձնաժողովներին, 1951-1952 թվականներին՝ Միջազգային զարգացման հարցերով խորհրդատվական խորհրդի նախագահ։ Էյզենհաուերի հանրապետական վարչակազմում եղել է նախարարի տեղակալ։ 1954-1955 թվականներին եղել է Էյզենհաուերի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով հատուկ օգնական։

1959 թվականից մինչև 1973 թվականը Նյու Յորքի նահանգի նահանգապետը լիբերալի և հանրապետականների չափավոր թևի առաջնորդի համբավ է ունեցել։ Նելսոն Ռոքֆելլերը փորձել է Հանրապետական կուսակցությունից ստանալ իր թեկնածության առաջադրումը նախագահության համար (1964, 1968), սակայն անհաջող։

1974 թվականին Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո նախագահ է դարձել նրա երկրորդ փոխնախագահ Ջերալդ Ֆորդը։ Ֆորդը փոխնախագահ էր, քանի որ այդ պաշտոնում ընտրված Սպիրո Ագնյուն ստիպված էր հրաժարական տալ ավելի վաղ, քան ինքը՝ Նիքսոնը։ Ըստ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղման՝ փոխնախագահի պաշտոնը, որտեղ բացվել է թափուր պաշտոն, պետք է փոխարինվեր Կոնգրեսի կողմից՝ նախագահի ներկայացմամբ։ Ֆորդն ընտրել է Ռոքֆելլերին, որը երկար ժամանակ եղել է խոշորագույն նահանգի արդյունավետ նահանգապետը։ Երկու պալատների կոնգրեսականները հետաքրքրվել են ոչ թե թեկնածուի քաղաքական կարողություններով, որոնք անվիճելի էին, այլ նրանով, թե արդյոք նրա գործունեության վրա չի ազդի ֆինանսական էլիտայի ներգրավվածությունը և անձնական հսկայական հարստությունը։ Երկար քննարկումներից հետո 1974 թվականի դեկտեմբերի 19-ին Ներկայացուցիչների պալատը և Սենատը Ռոքֆելլերին փոխնախագահի պաշտոնում հաստատել են։ Նա դարձել է երկրորդ և առայժմ վերջին փոխնախագահը, որը պաշտոնը ստանձնել է ըստ Սահմանադրության 25-րդ ուղղման՝ Ֆորդից հետո։

Ռոքֆելլերն իր միջոցներով կանգնեցրել և զարդարել է Վաշինգտոնում գտնվող փոխնախագահի նստավայրը, թեև փաստացի այնտեղ չէր ապրում՝ արդեն Վաշինգտոնում տուն ունենալով։ Հեռանալով պաշտոնից՝ նա նստավայրում գտնվող ամբողջ գույթը թողել է պետության սեփականության ներքո, և դրանից օգտվել են հետագա բոլոր փոխնախագահները։ 1976 թվականի սեպտեմբերի 16-ի հրապարակային ելույթներից մեկի ժամանակ հավաքված հիպիները սկսել են ծաղրել Ռոքֆելլերին, այդ ժամանակ նա, բարկանալով, նրանց ցույց է տվել միջին մատը, որը պատկերված է եղել մեծ ճանաչում ստացած լուսանկարում։

1975 թվականի նոյեմբերի 3-ին Ռոքֆելլերը Ֆորդին տեղեկացրել էր, որ իր փոխնախագահությունը դիտարկում է որպես ժամանակավոր և չի պատրաստվում իր հետ համատեղ առաջադրվել 1976 թվականին։ Այս ընտրություններում Ֆորդի փոխնախագահի թեկնածուն հայտնի հանրապետական Բոբ Դոուլն էր, որը հետագայում անհաջող պայքար է մղել 1996 թվականի նախագահական ընտրություններում, սակայն Ֆորդ - Դուլ զույգը պարտվել է դեմոկրատներ Քարթեր-Մոնդեյլ զույգին։

Հանդիսացել է Բիլդերբերգյան ակումբի մշտական անդամ։

Նյու Յորքում պարզունակ արվեստի թանգարանի հիմնադիր։

Նելսոն Ռոքֆելլերը մահացել Է Նյու Յորքում պաշտոնից հեռանալուց 2 տարի անց՝ 1979 թվականի հունվարի 26-ին «սրտի կաթվածից»։ Այդ ժամանակ Ռոքֆելլերի կողքին է եղել փոխնախագահի աշխատակազմի նախկին աշխատակից 25-ամյա Մեգան Մարշակը։ Ռոքֆելելլերի մահից հետո լուրեր էին շրջանառվում, որ Մարշակը նրա սիրուհին էր, և Նելսոնի սրտի կաթվածը եղել է նրանց ինտիմ հանդիպման ժամանակ։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատության նախագահական շքանշան
  • Լեոպալտ Երկրորդի դաշինքի մեծ խաչ
  • Հարավային Խաչի շքանշան
  • «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա
  • Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան
  • Ացտեկյան արծվի շքանշան
  • Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
  • Վաստակի շքանշան
  • Ռամոն Մագսայսայ պարգև
  • Չորս Ազատությունների մրցանակ
  • Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը (1930 թվականից)՝ Մերի Թոդհանթեր Քլարկ Ռոքֆելլեր (1907-1999), ամուսնալուծվել են 1962 թվականին։ Նրանց երեխաներն են
    • Ռոդմանը (1932-2000),
    • Էննը,
    • Սթիվեն Քլարկը (ծնված 1936 թվականին),
    • երկվորյակներ Մերին և Մայքլը (ազգագրագետ ու մարդաբան Մայքլն անհետ կորել է 1961 թվականին Նոր Գվինեայում գիտական արշավախմբի ժամանակ, վերջերս պարզվել է, որ նրան կերել են մարդակերները։ Նա 23 տարեկան էր)։
  • Երկրորդ կինը (1963 թվականից)՝ Մարգարեթ Լարջ Ֆիթլեր Մըրֆի Ռոքֆելլեր (1926-2015)։ Այդ ամուսնությունից ծնվել են
    • Նելսոն կրտսերը (ծնված 1964 թվականին),
    • Մարկը (ծնված 1967 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 20th Century Press Archives — 1908.
  6. Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Рокефеллер

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]