Մահափորձ Ռեյգանի դեմ
Մահափորձ Ռեյգանի դեմ, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 30-ին՝ պաշտոնը ստանձնելուց երկու ամիս անց։ Նախագահը և նրա ուղեկցորդներից երեքը վիրավորվել են Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցից դուրս գալու ժամանակ, որտեղ Ռեյգանը ելույթ է ունեցել արհմիությունների ֆեդերացիայի պատվիրակների առջև։ Կրակողը եղել է ոմն Ջոն Հինքլին (1955 թվականի մայիսի 29), որը նախկինում հետապնդել է նախագահ Ջիմի Քարթերին և բուժվել հոգեկան խանգարումից։
Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինքլիի մահափորձի իրականացնելու պատճառը եղել է դերասանուհի Ջոդի Ֆոսթերի հանդեպ մոլուցքը։ 1970-ական թվականների վերջին Հոլիվուդում ապրելով՝ Հինքլին դիտել է «Տաքսիստ» ֆիլմն առնվազն 15 անգամ և, հնարավոր է, նույնացրել է իրեն ֆիլմի գլխավոր հերոս Թրևիս Բիքի հետ (Ռոբերտ դե Նիրոյի կատարմամբ)[1][2]։ Ֆիլմը պատմում է 12-ամյա մարմնավաճառի նկատմամբ Թրևիսի հոգատարության մասին (Ջոդի Ֆոսթերի կատարմամբ) և ավարտվում է արյունոտ տեսարանով, որտեղ նա սպանում է իր հաճախորդին։
Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Հինքլին Ֆոսթերին հետապնել է երկրով մեկ։ «People» ամսագրից տեղեկանալով, որ 18-ամյա Ջոդին սովորում է Յեյլի համալսարանում, Հինքլին ընդունվել է նաև գրական վարպետության դասընթացների[3]։ 1980 թվականի վերջին Հինքլին բազմաթիվ նամակներ է գրել Ֆոսթերին[2] և երկու անգամ խոսել նրա հետ հեռախոսով։ Ստանալով քաղաքավարի մերժում, նա չի հրաժարվել իր մտադրություններից[4]։ Հինքլին վստահ է եղել, որ հռչակվելով ամբողջ երկրում, նա կարող է հասնել Ֆոսթերի դիրքին։ Ֆիլմի հերոս Թրևիս Բիքլի նման Հինքլին սպանելության նպատկով սկսել է հետապնդել նախագահ Ջիմի Քարթերին։ 1981 թվականի մարտին Հինքլի Ֆոսթերը գրել է ևս մի քանի ձայնագրություն։ Ջոդին որոշել է դրանք փոխանցել դեկանին։ Դեկանն իր հերթին գրություն է փոխանցել ոստիկանությանը, սակայն Հինքլիի գտնվելու վայրը պարզել չի հաջողվել[5][6]։
Հարձակում հյուրանոցի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեյգանի ելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականի մարտի 29-ին Հինքլին ժամանել է Վաշինգտոն Գրեյհաունդ լայնզ ավտոբուսով[7] եղել է «Park Central Hotel» հյուրանոցում[3]։ Հաջորդ առավոտ նա նախաճաշել է «McDonald»-ում, հայտնաբերել է «Washington Post» թերթի Ռեյգանի աշխատանքային օրվա ժամանակացույցը[8] և որոշել է գործել։ Մահափորձից երկու ժամ առաջ, իմանալով, որ նա կարող է կրակել, Հինքլին գրել է Ֆոստերին մի գրություն[9]։
Մարտի 30-ին նախագահ Ռեյգանը ելույթ է ունեցել «AFL-CIO» արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների առջև Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցում։ Նա շենք է մտել մոտավորապես 13:45-ին և ողջունել է այն ամբոխին, որտեղ գտնվում էին մամուլը, Կանադայի վարչապետ Պիեռ Թրյուդոն, մի քանի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ և Ջոն Հինքլին։
Մահափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամը 14:27-ին, երբ Ռեյգանը դուրս է եկել հյուրանոցի շենքից, մտադիր է եղել նստել նախագահական մեքենան։ Հինքլին դուրս է եկել ամբոխից և «Röhm RG-14» ատրճանակից երեք վայրկյանի ընթացքում կրակել 5,6 մմ տրամաչափի վեց փամփուշտ, բառացիորեն դիպչելով Ռեյգանին ուղեկցող երեք մարդկանց։
Առաջին գնդակը դիպել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդիի գլխին, երկրորդը Կոլումբիայի շրջանի ոստիկանության գնդապետ Թոմաս Դելահանտին[10][11]։ Երրորդը թռել է նախագահի կողքով և դիպել դիմացի տան պատուհանին։ Չորրորդ փամփուշտը վիրավորել է գաղտնի ծառայության գործակալ Թիմոթի Մաքարթիին[12][10]։ Հինգերորդը հայտնվել Է նախագահական լիմուզինի բաց դռան բրոնեստեկլոյում։ Վերջին փամփուշտը մխրճվել է լիմուզինի կորպուսի մեջ, մտել Ռեյգանի կրծքավանդակի մեջ, ծակել կողոսկրը և մնացել թոքի մեջ[8]։ Կրակոցներից անմիջապես հետո հանցագործի վրա հարձակվել են հատուկ գործակալներ (նրանց թվում էր Ջեյմս Մաքարթին) և նրան պատին սեղմել։ Հաջորդ խումբը հարձակման է ենթարկվել այլ գործակալների կողմից, որոնց մի մասը զինված է եղել ատրճանակներով, իսկ Ռոբերտ Վանկոն «Uzi» ատրճանակով, սպասելով ոստիկանության և շտապօգնության ժամանմանը։ Կրակոցները խուճապ են առաջացրել և լրագրողների ուշադրությունը գրավել դեպքի վայր։
Տեղի ունեցածը, այդ թվում Հինքլիի ձերբակալությունը, նկարահանվել է երեք հեռուստաօպերատորների կողմից։ Ձերբակալությունից անմիջապես հետո Հինքլին տեղեկացել է, թե արդյոք «Օսկար»-ի հանձնման արարողությունը հետաձգվելու է մահափորձի պատճառով։ Արարողությունը, իսկապես, տեղափոխվել է հաջորդ օրը[4]։
Կրակոցների սկսվելուց րոպեներ անց գաղտնի ծառայության գործակալ Ջերի Պարը քարշ է տվել Ռեյգանին դեպի ստրոնա, հրելով նրան Լիմուզին և ծածկելով իր մարմինը[13]։ Նախագահի վիրավորվելու փաստը միանգամից չի նկատվել։ Երբ Պարը Ռեյգանին զննել է հրազենային վնասվածքներով, նախագահը սկսել է հազել արյունով և ենթադրել է, որ Պարը կոտրել է նրա կողոսկրը։ Պարը վարորդին կարգադրել է ուղևորվել Ջորջ Վաշինգտոնի համալսարանին կից հիվանդանոց։ Հիվանդանոց ժամանելուց հետո Ռեյգանը արյուն է կորցրել, դուրս է եկել լիմուզինից առանց կողմնակի օգնության հասել շտապ բժշկական օգնության բաժանմունք, որտեղ բողոքել է դժվար շնչառությունից և ընկել։ Փամփուշտի հեռացման վիրահատությունը կատարվել է անմիջապես։ «Հուսով եմ, դուք Հանրապետական եք», ինչին նա պատասխանել է. «այսօր, պարոն Նախագահ, մենք բոլորս հանրապետականներ ենք»[14]։ Չնայած 70-ամյա տարիքին՝ Ռեյգանը արագ ապաքինվել է և շուտով կարողացել է կատարել նախագահական պարտականությունները։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուժած երկու ոստիկաններ (Դելահանթին և Մաքարթին) ամբողջությամբ վերականգնվել են վիրավորումից հետո։ Լուրջ գանգուղեղային վնասվածք ստացած նախագահի մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդին հաշմանդամ է դարձել, բայց անվանապես իր պաշտոնում մնացել է մինչև Ռեյգանի նախագահական ժամկետի ավարտը։ Ավելի ուշ Բրեյդին և նրա կինը՝ Սառան, հայտնի քաղաքական ակտիվիստներ են դարձել հրազենի տիրապետման իրավունքների վերահսկողության բնագավառում։ Ջեյմս Բրեյդին մահացել է 2014 թվականին՝ վնասվածքից հետո առաջացած բարդությունների պատճառով, սակայն Հինքլին չի դատապարտվել նրա սպանության համար՝ մահափորձի ժամանակ անմեղսունակության պատճառով[15]:Մահափորձի արդյունքում չեղյալ են հայտարարվել Ռեյգանի առաջիկա ամսվա ծրագրերը։ Ի թիվս այլ բաների՝ նա չի կարողացել ներկա գտնվել Հյուսթոնի թռիչքների կառավարման կենտրոնում տիեզերական Մաքոքի առաջին գործարկման ժամանակ։
Դատավարությունից հետո Հինքլին տեղի ունեցածը անվանել է «Համաշխարհային պատմության մեջ սիրո մեծագույն արտահայտություն» և ափսոսանք չի հայտնել կատարվածի համար[16]։
Հինքլին արդարացվել է հոգեկան խանգարման պատճառով և կալանավորվել Է Վաշինգտոնի Սուրբ Եղիսաբեթի հոսպիտալում։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին նա ազատ է արձակվել հոգեբուժական հիվանդանոցից և բնակություն հաստատել մոր տանը։ Նրա ազատության մեջ գտնվելը որոշ սահմանափակումներ է ունեցել։
1991 թվականին հեռուստաէկրանների վրա թողարկվել է «Ջեյմս Բրեյդայի պատմությունը» ֆիլմը՝ նվիրված Բրեյդայի ճակատագրին, որի դերը կատարել է Բո Բրիջեսը։ 2001 թվականին նկարահանվել է մեկ այլ գեղարվեստական հեռուստաֆիլմ՝ «Այն օրը, երբ կրակում էին Ռեյգանի վրա»։ Նա նաև սկանդալային իրավիճակը լուսաբանում է մահափորձից անմիջապես հետո, երբ պետքարտուղար Ալեքսանդր Հեյգը փաստացի իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատար, թեև դա փոխնախագահի լիազորությունն է։ Այս ֆիլմում Հեյգան խաղացել է Ռիչարդ Դրեյֆուսը, իսկ Ռեյգանը՝ Ռիչարդ Կրենան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (անգլ.) «Taxi Driver: Its Influence on John Hinckley, Jr.» Archived 2007-03-02 at the Wayback Machine. Проверено 30 октября 2007 г.
- ↑ 2,0 2,1 (անգլ.) «Taxi Driver» Archived 2007-02-08 at the Wayback Machine., Denise Noe. Crime Library. Courtroom Television Network, LLC. Проверено 30 октября 2007
- ↑ 3,0 3,1 (անգլ.) Биография Джона Хинкли-младшего на сайте UMKC Law Archived 2011-01-19 at the Wayback Machine. Проверено 30 октября 2007 г.
- ↑ 4,0 4,1 The American Experience - John Hinckley Jr. Archived 2010-04-13 at the Wayback Machine., Julie Wolf.(անգլ.) Проверено 30 октября 2007 г.
- ↑ (անգլ.) «Teen-age Actress Says Notes Sent by Suspect Did Not Hint Violence», Matthew L. Wald, New York Times, 2 апреля 1981 г.
- ↑ (անգլ.) «Yale Police Searched For Suspect Weeks Before Reagan Was Shot», Matthew L. Wald, New York Times, 5 апреля 1981.
- ↑ (անգլ.) «A Drifter With a Purpose», Mike Sager, Eugene Robinson, The Washington Post, 1 апреля 1981 г.
- ↑ 8,0 8,1 (անգլ.) «The Trial of John W. Hinckley, Jr.» Archived 2002-08-03 at the Wayback Machine., Doug Linder, 2001 г. Проверено 30 октября 2007 г.
- ↑ (անգլ.) Письмо Джона Хинкли к Джоди Фостер Archived 2011-01-08 at the Wayback Machine., 30 марта 1981 г. Проверено 30 октября 2007 г.
- ↑ 10,0 10,1 (անգլ.) «Three men shot at the side of their President», D. Feaver, The Washington Post, 31 марта 1981 г.
- ↑ (անգլ.) «Fears of Explosive Bullet Force Surgery on Officer», Charles R. Babcock, The Washington Post, 3 апреля 1981 г.
- ↑ (անգլ.) «2 in Reagan security detail are wounded outside hotel», M. Hunter, New York Times, 31 марта 1981 г.
- ↑ Скончался Джерри Парр, секретный агент, спасший жизнь президенту США Рональду Рейгану Archived 2019-07-28 at the Wayback Machine. // 10.10.2015
- ↑ (անգլ.) RonaldReagan.com March 30, 1981 Archived April 28, 2009, at the Wayback Machine.
- ↑ «John Hinckley Won't Face Murder Charges in James Brady's Death»։ nbcnews.com։ January 2, 2015։ Վերցված է 2016-12-24
- ↑ (անգլ.) «Hinckley Hails „Historical“ Shooting To Win Love», Stuart Taylor Jr., New York Times, 9 июля 1982 г. Проверено 30 октября 2007 г.