Մուամմար ալ-Կադդաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուամմար ալ-Կադդաֆի
արաբ․՝ معمر القذافي‎‎‎
Muammar al-Gaddafi at the AU summit-LR.jpg
Ծնվել է հունիսի 7, 1942(1942-06-07)[1]
Ծննդավայր Քասր Աբու Հադի, Իտալական Լիբիա
Մահացել է հոկտեմբերի 20, 2011(2011-10-20)[2][1][3][4] (69 տարեկանում)
Մահվան վայր Սիրտ, Լիբիա[5][6][7]
Քաղաքացիություն Flag of Libya.svg Լիբիա[8][9][10]
Կրոն սուննի իսլամ
Կրթություն Բենգազիի ռազմական համալսարան ակադեմիա, University of Libya և Joint Services Command and Staff College
Երկեր Կանաչ գիրք
Մասնագիտություն քաղաքական գործիչ, գրող և սպա
Ամուսին Ֆեթիյե Նուրի ալ Խալեդ և Safia Farkash
Զբաղեցրած պաշտոններ Եղբայրական առաջնորդ և հեղափոխության ղեկավար, Աֆրիկայի միության նախագահ և Լիբիայի վարչապետ
Քաղաքական կուսակցություն Արաբական Սոցիալիստական Միություն և Libyan Arab Socialist Union
Պարգևներ և
մրցանակներ
Սպիտակ առյուծի շքանշան Հարավսլավական աստղ շքանշան[11] «Ստարա պլանինա» շքանշան Order of Bohdan Khmelnytsky Order of the Liberator Xirka Ġieħ ir-Repubblika Order of the Republic of The Gambia golden key Madrid[12] Order of Good Hope Order of Merit of the Republic of Poland Պետական դրոշի շքանշան և Order of Prince Yaroslav the Wise, 1st class
Երեխաներ Սաադի Կադդաֆի, Սաիֆ ալ Իսլամ Կադդաֆի, Հանիբալ Կադդաֆի, Մուտազիմ Կադդաֆի, Սաիֆ ալ Արաբ Կադդաֆի, Խամիս Կադդաֆի, Մուհամադ Կադդաֆի և Այշա Կադդաֆի
Ստորագրություն
Muammar al-Gaddafi Signature.svg
Muammar al-Gaddafi Վիքիպահեստում

Մուամմար բեն Մուհամադ Աբու Մենյար Աբդել Սալամ բեն Համիդ ալ-Քադդաֆի (արաբ․՝ معمر القذافي‎‎ [muˈʕamːar alqaðˈðaːfiː], Muʿammar al-Qaḏḏāfī, լիբի. արաբ.՝ [muˈʕæmːɑrˤ əlɡædˈdæːfi] (մասնագիտական գրականության մեջ նաև ընդունված է անվան Քազզաֆի գրության ձևը), հունիսի 7, 1942(1942-06-07)[1], Քասր Աբու Հադի, Իտալական Լիբիա - հոկտեմբերի 20, 2011(2011-10-20)[2][1][3][4], Սիրտ, Լիբիա[5][6][7]), լիբիացի պետական և ռազմական գործիչ; Լիբիական Ջամահիրիայի առաջնորդ, (1969թ.-ից), Լիբիայի հեղափոխական հրամանատարության խորհրդի ղեկավար (1969 - 1977), Լիբիայի վարչապետ և պաշտպանության նախարար (1970 - 1972), Ընդհանուր ժողովրդական կոնգրեսի գլխավոր քարտուղար (1977 - 1979), գնդապետ։ Այն բանից հետո, երբ հրաժարվել է իր բոլոր պաշտոններից, սկսել է անվանվել Սեպտեմբերմեկյան Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիայի եղբայրական առաջնորդ և ղեկավար կամ Հեղափոխության եղբայրական առաջնորդ և ղեկավար։[13][14].

Իշխանության է եկել 1969 թ․ ռազմական հեղաշրջման արդյունքում՝ տապալելով միապետությունը։ Հետագայում իր իշխանության գաղափարական հիմքը շարադրել է «Կանաչ գրքում»։ Լիբիայում հաստատել է կառավարման նոր ձև՝ Ջամահիրիա։ Եղել է Պանարաբիզմի կողմանկից, անհաջող փորձեր է ձեռնարկել Լիբիայի մի շարք երկրնի հետ միավորվելու ուղղությամբ։ Աջակցել է տարբեր երկրներում գործող բազմաթիվ ազգային-ազատագրական (այդ թվում՝ հայկական), հեղափոխական և ահաբեկչական կազմակերպություններին։

2011 թվականին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում բռնկված «Արաբական գարուն» հեղափոխական ալիքի ժամանակ Լիբիայի անցման ազգային խորհրդի (ԱԱԽ) ղեկավարությամբ հակաքադաֆիական շարժում է սկիզբ առնում, որն էլ երկրում հանգեցնում է քաղաքացիական պատերազմի և իշխող կառավարության անկման, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն ռազմական օժանդակություն է հատկացնում ԱԱԽ-ին։ Նահանջի ճանապարհին, 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Քադդաֆին հայտնաբերվում և սպանվում է ԱԱԽ-ի գրոհայինների կողմից[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]