Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՄԿԿ ԿԿ վերջին քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ընտրում է ԽՄԿԿ կենտկոմը։ Գլխավոր քարտուղարի պաշտոնն առաջին անգամ սահմանել է ՌԿ(բ)Կ XI համագումարում (1922) ընտրված Կենտկոմի պլենումը։ ԽՄԿԿ ԿԿ 1953 թվականի սեպտեմբերյան պլենումը վերացրեց ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ընտրեց ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ ԽՄԿԿ XXIII համագումարը (1966 թվականի մարտ—ապրիլ) վերականգնեց ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 533