Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Awm 005392 2nd11th.jpg

Երկրորդ ճակատ, 1939-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում, ռազմաճակատ ֆաշիստական Գերմանիայի դեմ, որը բացեցին ԱՄՆ և Մեծ Բրիտանիան 1944 թվականի հունիսի 6-ին՝ իրենց զորքերով ներխուժելով Հյուսիս-արևմտյան Ֆրանսիա։

Երկրորդ ճակատի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ճակատի հարցը ծագել է ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակվելու պահից, երբ գլխավորը դարձավ խորհրդային գերմանական ճակատը։ ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարող շրջանները, ցանկանալով երկարատև պատերազմում հյուծել ԽՍՀՄ-ին ու Գերմանիային պայմաններ ստեղծել իրենց համաշխարհային տիրապետության համար, ձգձգում Էին Երկրորդ ճակատի բացումը։ Միայն գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ 1943-44 թվականին խորհրդային զորքերի տարած խոշոր հաղթանակները, որոնք ցույց տվեցին, որ խորհրդային զինված ուժերը ընդունակ են միայնակ ազատագրել Եվրոպայի ժողովուրդներին հիալերյան լծից, հարկադրեցին անգլո-ամերիկյան հրամանատարությանը՝ կատարելու իրենց դաշնակցային պարտավորությունները և Անգլո-ամերիկյան զորքերի ափհանումը Հյուսիսային Ֆրանսիայում 1944 թվականի հունիսի 6-ին բացելու Երկրորդ ճակատը։

Երկրորդ ճակատի բացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ճակատիի բացումով ֆաշիստական Գերմանիայի ստրատեգիական դրությունը վատթարացավ, սակայն խորհրդային գերմանական ճակատը շարունակում Էր մնալ գլխավորն ու վճռականը։ 1944 թվականի հուլիսի սկզբին այստեղ գործում Էր Գերմանիայի և նրա դաշնակիցների 235 դիվիզիա, իսկ Արևմուտքում՝ միայն 65 դիվիզիա։ Օգտվելով ուժերի ն միջոցների հսկայական գերազանցությունից՝ դաշնակից զորքերը 1944-1945 թվականներին անցկացրին մի շարք հաջող գործողություններ և 1945 թվականի մայիսի սկզբին դուրս եկան Էլբա և Ավստրիայի ու Չեխոսլովակիայի արևմտյան շրջանները, որտեղ հանդիպեցին խորհրադային զորքերին։ Ավարտվեց նաև Իտալիայի ազատագրումը։ Երկրորդ ճակատը որոշակի դեր խաղաց պատերազմի ընթացքում, սակայն ոչ այնքան մեծ, ինչպես փորձում է ներկայացնել բուրժուական պատմագրությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 635 CC-BY-SA-icon-80x15.png