Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Դրոշը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջին էմբլեմը
Ռուսաստանի Դաշնության Ռազմաօդային Ուժերի Դրոշը
Ռուսաստանի Դաշնության Ռազմաօդային Ուժերի միջին էմբլեմը

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը (Ռուսաստանի ՕՏՈւ), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի տեսակ, որը կազմավորվել է 2015 թվականին՝ Ռուսաստանի Ռազմաօդային Ուժերի (ՌՕՈՒ) և Ռուսաստանի Օդատիեզերական պաշտպանության զորքերի (ՕՏՊԶ) միավորման արդյունքում[1]. 2015 թ. օգոստոսի 1-ից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատար Վ. Վ. Պուտինի հրամանագրի համաձայն՝ անցել են իրենց առաջադրված խնդիրների կատարմանը:[2][3]

Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ անմիջական ղեկավարումը՝ Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Հրամանատարությունը։[3]

Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Շտաբը տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքում, որը տեղակայված է Մոսկվայում՝ Արբատի շրջանում (Զնամենկա փողոցում)[4]:

Կազմավորման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերը ձևավորվել են ՌՕՈՒ-ի և ՕՏՊԶ-ի միավորման արդյունքում։

2015 թ. օգոստոսի 3-ին՝ սելեկտորային խորհրդակցության ժամանակ, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է այդ մասին[5][6]:

Խնդիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Օդատիեզերական Ուժերը (Ռուսաստանի ԶՈՒ ՕՏՈՒ) լուծում են բավական լայն շրջանակի խնդիրներ[7]:

Համառոտ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծումը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 2015 թ. օգոստոսի 1-ին։ Գոյություն ունի առ այսօր։

Ենթակայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի պաշտպանությունը և անվտանգության ապահովումը օդատիեզերական ոլորտում

Մասնակցությունը ռազմական գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում

Հրամանատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ ԶՈՒ ՕՏՈՒ-ի հրամանատարական կազմը նշանակվել է ՌԴ Նախագահ Վ. Վ. Պուտինի № 394 առ 1 օգոստոսի 2015 թվականի հրամանագրով։[2]

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական առումով ՌԴ ԶՈՒ ՕՏՈՒ-ն ներառում է երեք զորատեսակ[7].

  • Ռազմաօդային Ուժերը,
  • Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը,
  • Տիեզերական զորքերը։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության ՕՏՊ Զորքերի և ՌՕՈՒ-ի ղեկավարման մարմինների հիման վրա կազմավորվել են Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Հրամանատարի Վարչությունը և ՕՏՈՒ-ի Գլխավոր Շտաբը, իսկ ՌՕՈՒ-ի և ՕՏՊ Զորքերի զորամիավորումները, միավորումները և զորամասերը վերափոխվել են ՕՏՈՒ-ի երեք զորատեսակի՝

* Ռազմաօդային Ուժեր՝ ՌՕՈՒ,
* Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքեր՝ ՀՕՊ և ՀՀՊ զորքեր[3],
* Տիեզերական զորքեր (ՏիեԶ

Անձնակազմի թվաքանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

430 000 հազար մարդ (2015)։

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]