Ջիսր ալ-Շուղուրի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիսր ալ-Շուղուրի ճակատամարտ
Ապստամբություն Սիրիայում

Թվական 2011 թվականի հունիսի 4 — հունիսի 12
Վայր Ջիսր ալ-Շուղուր, Սիրիա
Արդյունք Քաղաքն անցավ կառավարական ուժերի վերահսկողության տակ[1]
Հակառակորդներ
Սիրիա Սիրիա Սիրիա Սիրիական ընդդիմություն
Հրամանատարներ
անհայտ է անհայտ է
Կողմերի ուժեր
4-րդ զրահատանկային դիվիզիա[2]

Շաբիհի 200 մարտիկներ[3]

անհայտ է
Ռազմական կորուստներ
172 սպանված,
2000 ձերբակալված(ընդդիմության տվյալներ)[4][5]
120—140 սպանված (պետական տվյալներ)[6]

Ջիսր ալ-Շուղուրի ճակատամարտ, Սիրիայում քաղաքացիական պատերազմի դրվագներից մեկը։ Սիրիական զինվորները ռազմական գործողություն են իրականացրել Ջիսր ալ-Շուղուր քաղաքում։ Կառավարությունը հայտարարեց, որ նա պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, այն ժամանակ, երբ սիրիական ընդդիմությունն այն անվանեց ժողովրդավարության ցուցարարների դեմ ճնշումներ։ Գործողությունը շարունակվեց մինչև 2011 թվականի հունիսի 12-ը։

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 4-ին քաղաքը ողողած ցույցերից հետո զինվորները ռազմական գործողություն սկսեցին Ջիսր ալ-Շուղուր քաղաքում։ Սկզբում ընդդիմությունը հայտարարեց, որ խաղաղ ցույցերի ժամանակ տեղի են ունեցել սպանություններ[7]։

Ոստիկանների սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6-ին հանրային հեռուստաընկերությունը սկսեց հաղորդել այն մասին, որ քաղաքում անհայտ զինված խմբեր հարձակվել են անվտանգության ուժերի վրա։ Համաձայն այդ հաղորդագրության` նրանք սկզբից դարանակալել են տեղական բնակչի կանչով գնացող ոստիկանական խմբին, հաղորդելով, որ անհայտ զինյալներ ահաբեկում են իրենց, և սպանել են 20 ոստիկանների։ Ավելի ուշ նրանք հարձակվեցին քաղաքի ոստիկանական կառավարման վրա և գրավեցին այն, սպանելով անվտանգության ուժերի 82 աշխատակիցների։ Բացի դրանից, զինյալների հարձակվել և պայթեցրել են փոստային բաժանմունքը, որը հսկում էր ոստիկանությունը, սպանելով ութ ոստիկանի։ Ամբողջ օրվա ընթացքում սպանվեց 120 ոստիկան[8][9][10][11]։ Պետական Սիրիական արաբական տեղեկատվական գործակալությունը (ՊՍԱՏԳ), հղում կատարելով ապստամբների հեռախոսային խոսակցություններին հայտարարեց, որ հարձակման նպատակն էր խաթարել քաղաքացիների վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։ Նաև, հղում կատարելով այդ խոսակցություններին հայտարարեց, որ ապստամբները պայմանավորվել են թաղել իրենց կողմից սպանված իրավապահ մարմինների աշխատակիցներին, որպեսզի հետագայում այդ վայրը հանձնեն խաղաղ բնակիչներին[12]։

Սակայն Ալ-Ջազիրան ներկայացրեց ուրիշ տվյալներ։ Ըստ նրանց` զոհերը պայմանավորված են եղել նրանով՝ «փախստականներն ու ընդդիմադիրները հայտարարում են, որ մարտեր են սկսվել, քանի որ կառավարական զորքերի ու ոստիկանների մի մասը ապստամբել է ու միացել է տեղական բնակչությանը»[13]։

Պետական հեռուստաընկերությունը հայտարարեց, որ մի շարք ոստիկանների դիեր այլանդակված էին ու որոշները հայտնաբերվել են գետում։ Կառավարությունը հայտարարեց, որ իրենց հաջողվել է ճեղքել քաղաքի շրջաններից մեկում շրջափակումը, որում արգելափակված էին ոստիկանները, և իրենք շարունակում են ճեղքել մյուս շրջափակումները։ Ընդդիմությունը պնդեց, որ անվտանգության ուժերի որոշ աշխատակիցներ ապստամբել են ու միացել են ցուցարարներին, սակայն սպանվել են սեփական հրամանատարների կողմից։

Ալ-Ջազիրան հղում կատարելով թուրք քաղաքական գործիչներից մեկի խոսքերին հայտարարեց, որ ավելի քան 4 000 սիրիացիներ անցել են Թուրքիայի հետ սահմանը, որի նախագահ՝ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ասադին հայտարարեց, որ նա գործում է «վայրենությամբ իր ազգի նկատմամբ»[14]։

Քաղաքի գրոհը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիայի անվտանգության ուժերը քաղաք տեղաշարժվեցին հունիսի 9-ին, և այնտեղ հունիսի 12-ի վաղ առավոտյան սկսեցին ռազմական գործողություն հարավից ու արևելքից` օգտագործելով մինչև 200 ռազմական ավտոմեքենա, այդ թվում՝ տանկեր, ինչպես նաև ուղղաթիռներ[15][16][17]։ Սիրիական պետական ԶԼՄ-ների տվյալներով գործել են «ռազմական մասերն ու զինված խմբավորումների անդամներ, ովքեր դիրք էին զբաղեցրել Ջիսր ալ-Շուղուրի արվարձաններում և քաղաքում», թեև ականատեսները պնդում են, որ քաղաքը գրեթե դատարկ է այն ժամանակ, երբ բանակը սկսել է իր հարձակումը[15]։ Այն ժամանակ, երբ արվարձանների բնակիչները հայտարարեցին քաղաքի ռմբակոծման մասին, ռազմական գնդապետը հայտարարեց, որ զինվորները միայն փորձում են գտնել իրենց ծառայակիցների մահվան մեջ մեղավորներին ու չեն ռմբակոծել քաղաքը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В сирийский Джиср аш-Шугур введены войска». Голос России. 2011 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Syria's army holds the key to Assad regime's future». Channel 4 News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Yemen Fox - Houthis supported Assad with 200 combatants». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. 120 Security Forces Killed in Ambush in Syria, State-Run TV Reports Արխիվացված 2011-09-02 Wayback Machine, Fox News, 6 June 2011
  5. Syrian forces prevent refugees fleeing to Turkey(չաշխատող հղում)
  6. Syria to send in army after 120 troops killed, Mariam Karouny, Reuters Canada, 6 June 2011
  7. «Syria unrest: 'Deadly clashes' in Jisr al-Shughour». Bbc.co.uk. 2011 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  8. Jim Muir (2011 թ․ հունիսի 7). «Syria vows 'decisive' response in Jisr al-Shughour». Bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  9. «В Сирии боевики устроили засаду для силовиков, 40 человек погибли». Baltinfo.ru. 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. «В Сирии боевики убили 120 полицейских». Российская газета. 2011 թ․ հունիսի 7.
  11. «При нападении «вооруженных банд» погибли 120 сирийских силовиков». РИА Новости. 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. «Новости Сирии». Сирийское арабское информационное агентство – САНА. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)(չաշխատող հղում)
  13. «Thousands of Syrians flee to Turkey». English.aljazeera.net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  14. «Syrian army 'cracking' amid crackdown». Al Jazeera. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  15. 15,0 15,1 15,2 «Syrian unrest: 'Heavy fighting' in Jisr al-Shughour». BBC News Online. 2011 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  16. «Армия Сирии готовится к штурму захваченного боевиками города». РИА Новости. 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  17. «Сирийский спецназ начал штурм оплота мятежников». Вести.Ru. 2011 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.