Elbit Hermes 900
Elbit Hermes 900 | |
---|---|
Elbit Hermes 900 ԱԹՍ | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 2 դեկտեմբերի 2009 |
Շահագործման սկիզբ | 2011 |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր |
![]() |
Elbit Hermes 900, մարտավարական, հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից։ Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականի դեկտեմբերին[1]։ Սերիական արտադրությունը սկսվել է Իսրայելում 2010 թվականի կեսից։
ԱԹՍ-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակային կապի միջոցով վերգետնյա կառավարման կենտրոնից։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Hermes 900» ունի թռիչքի մեծ բարձրություն և նախատեսված է դիտարկումներ, հսկողություն կամ հետախուզություն կատարելու համար։ Որպես հնարավոր կիրառման տարբերակ դիտարկվում է նաև հարվածային համակարգերով զինումը։
Կառավարման համակարգը համապատասխանում է այլ Hermes տիպի սարքերի համակարգերին, ինչը հնարավորություն է տալիս մեկ օպերատորին վերահսկել տարբեր տիպի ԱԹՍ-ներ[2]։
Սարքը կարող է թռչել մինչև 9000 մետր ծովի մակերևույթից բարձր և կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ[3]։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Hermes 900» - բազային մոդել։
- «Hermes 900 „Kohav“ (Աստղ)» - նոր կառավարման համակարգով տարբերակ[4]։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թևերի բացվածքը՝ 15 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 1180 կգ
Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 36 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 9000 մ
Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայել - 2010 թվականի մայիսին Իսրայելի օդուժը գնել է մի շարք նոր ԱԹՍ-ներ, ընդհանուր առմամբ 50 միլիոն ԱՄՆ դոլար գնով, դրանց մեջ ներառվում էին երեք «Hermes 900», գնահատման նպատակով։ 2011 թվականի փորձարկումները ավարտվեցին, և կայացվեց որոշում այս տիպի ԱԹՍ-ների գնման մասին 2012 թվականին[5]։
Ադրբեջան - 2012 թվականի տվյալների համաձայն գործում են 12 «Hermes 900» տիպի ԱԹՍ[6]։
Կոլումբիա - 2014 թվականի նոյեմբերի տվյալներով 1 «Hermes 900»[7]։
Բրազիլիա - 2014 թվականի մարտին կնքվել է պայմանագիր Hermes 900 սարքերի մատակարարման մասին[8]
Շվեյցարիա - 2015 թվականի նոյեմբերի պայմանագիր է կնքվել ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլար արժողության «Hermes 900 HFE» ԱԹՍ-ների գնման մասին[9]
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը կիրառվել է Հայաստանի տարածքում և Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է այն[10]։ Համարվում է, որ սա աշխարհում առաջին խոցված Elbit Hermes 900-ն է[11]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իսրայելական անօդաչու Hermes 900 սարքը կատարեց առաջին թռիչքը (ռուս.)
- ↑ «Elbit Systems»-ը սկսում է երկրորդ Hermes 900 ԱԹՍ-ի փորձարկումները (ռուս.)
- ↑ Elbit
- ↑ Իսրայելի օդուժը ստացել է Hermes 900 ԱԹՍ-ի նոր տարբերակ Archived 2014-03-29 at the Wayback Machine. (ռուս.)
- ↑ Իսրայելի օդուժը պատրաստվում է գնել Hermes 900 տեսակի մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ (ռուս.)
- ↑ «sipri.org/databases/armstransfers»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-21-ին։ Վերցված է 2016-05-23
- ↑ Կոլումբիան ստացել է Hermes 900 ԱԹՍ
- ↑ Բրազիլիան գնել է Hermes 900 ԱԹՍ-ներ (ռուս.)
- ↑ «זה סופי: שוויץ קונה את ההרמס 900 של אלביט מערכות»։ NRG։ Վերցված է 2015-11-27
- ↑ «Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2020-07-14
- ↑ «ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք»։ www.civilnet.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-14-ին։ Վերցված է 2020-07-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Elbit Hermes 900 Վիքիպահեստում |
---|
- ԱԹՍ-ի էջը արտադրողի կայքում (անգլ.)
- Hermes 900 Brochure Archived 2012-04-02 at the Wayback Machine. (անգլ.)
- Hermes 900 Archived 2011-07-05 at the Wayback Machine., Elbit Systems (անգլ.)
- Hermes 900 MALE Tactical UAV System Archived 2010-05-29 at the Wayback Machine., Defense Update (անգլ.)
- Hermes 900, Israeli-weapons.com (անգլ.)
|