Օռլան-10
Օռլան-10 | |
---|---|
![]() | |
Տեսակ | թռչող սարքի մոդել |
Ենթատեսակ | անօդաչու օդանավեր և shoulder wing? |
Շահագործման սկիզբ | 2013 |
Շահագործողներ | Ռուսաստան |
Միավոր արտադրված | 200 և 1000 |
![]() |
Օռլան-10, ռուսական բազմաֆունկցիոնալ ԱԹՍ, նախատեսված է դժվարամատչելի տեղանքում հետախուզական աշխատանքների, այդ թվում նաև որոնողական և վերանորոգման աշխատանքների համար։ Մշակվել է ռուսական «Հատուկ տեխնոլոգիական կենտրոն» ձեռնարկության կողմից։ Ընդգրված է մարտավարական օղակի համատեղ կառավարման համակարգում (ՄՕՀԿՀ), ինչի շնորհիվ խոցելու նպատակով կարող է հաղորդել թիրախները ՄՕՀԿՀ-ին միակցված մարտական մեքենաներին (հրետանային ինքնագնաց կայանք, տանկեր, հետևակի մարտական մեքենա, ՀՕՊ մեքենաներ)[1]։
ԱԹՍ-ի մշակողներն ունեն ռադիոտեխնիկական հետախուզության ոլորտում արտոնագրեր[2][3], որոնք վերաբերում են թիրախների կոորդինատների որոշմանը դրանց ռադիոկայաններից ստացվող ռադիոճառագայթների միջոցով, ինչպես նաև բջջային հեռախոսների և այլ ճառագայթող սարքերի աշխատանքին[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրի կազմում ներառված են օպերատորների աշխատատեղերը, ռադիոալիքների կառավարման և տվյալների փոխանցման սարքավորումը, տեխնիկական սպասարկման և ԱԹՍ-ի աշխատանքը ապահովող սարքավորումներ և ավտոնոմ աշխատանքի համար նախատեսված 1 կՎտ հզորությամբ բենզագեներատորը։
Կառավարման մեկ կետից կարելի է կառավարել մինչև 4 Օռլան-10 ԱԹՍ։ Անհրաժեշտության դեպքում համալիրի օգնությամբ հնարավոր է ստեղծել մինչև 30 օպերատորից բաղկացած լոկալ ցանց՝ միաժամանակ բաց թողնվող ԱԹՍ-ների օգտակար բեռնվածության կառավարման համար։
Քարտեզի փոխարեն օգտագործվում է մի քանի կետերի հետ կապակցված տեղանքի կետային պատկեր կամ էլեկտրոնային քարտեզ։ Երթուղու համար նշվում է մինչև 60 կետ, որոնցում հանձնարարվում է թռիչքի բարձրությունն ու թռիչքի հատկանիշը՝ բարձրության անցումը կամ օդային պարեկությունը։ Երթուղու ճշգրտումն իրականացվում է ռադիոալիքի միջոցով։ Օռլան-10-ի նոր մոդիֆիկացիան հագեցած է բարձր թույլատվությամբ 12 տեսախցիկներով, ինչը թույլ է տալիս ստեղծել որակյալ 3D քարտեզներ։
Հնարավոր է նշել «գլխավոր» ու վայրէջքի կետերը, նաև արտակարգ իրավիճակներում (ռադիոկապի կորուստ, ԳԼՈՆԱՍՍ/GPS-ի ազդանշանների բացակայություն, շարժիչի խափանում) ԱԹՍ-ի վարքի ալգորիթմները։ Օպերատորը կարգավորում է օգտակար բեռնվածության միացման և անջատման կետերը, իսկ տեսախցիկի օգտագործման դեպքում՝ կադրերի մասնակի համընկնման հարաբերությունը։
Համալիրի հնարավորությունները
- օգտակար բեռնվածության և բորտային սարքավորումների անձնակազմի օպերատիվ փոխարինում
- Լուսանկարահանման և վիդեոնկարահանման ապահովում ընթացիկ պարամետրերի (կոորդինատներ, բարձրություն, կադրի համար) գրանցման զուգորդմամբ
- Օգտագործում դժվարին եղանակային պայմաններում և սահմանափակ հնարավորությամբ հարթակներում
- Վերահսկող-չափող սարքավորման տեղադրում թևի բարձակների (կոնսոլ) ներսում
- Բորտային գեներատորի առկայությունը թույլ է տալիս օգտագործել ակտիվ բեռնվածությունները ողջ թռիչքի ընթացքում
- Մեկ ԱԹՍ-ի օգտագործումը որպես վերահաղորդիչ այլ ԱԹՍ-ների համար
Յուրահատկություններ
- միաժամանակ մինչև 3-4 տեսակի բեռների տեղադրում
- Կրիպտոպաշտպանված հրահանգատելեմետրիկ ալիք
- Լուսանկարների (տեսանյութերի) տեղեկատվության փոխանցման կրիպտոպաշտպանված ալիք
- Երկաստիճան խոտանակայուն կոդավորում երկու տեսակի ալիքներում
- Սեփական մշակման վիտեոկոդեկներ
- մեկ կառավարման կետից կարելի է կառավարել մինչև 4 ԱԹՍ
- Ցանկացած ԱԹՍ կարող է ծառայել որպես ալիքի վերահաղորդիչ այլ ԱԹՍ-ների համար
Օռլան-10-ը հանդիսանում է թշնամու վերգետնյա կապի միջոցների ճնշման համար նախատեսված РБ-341В Լեեր-3 ՌԷՊ համալիրի բաղադրիչ մաս[1]։
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական տվյալներ[5]․
- Թռիչքային զանգված՝ 14 կգ
- Օգտակար բեռնվածության զանգված՝ մինչև 5 կգ
- Շարժիչ՝ ներքին այրման շարժիչ (А-95 բենզին)
- Վայրէջքի եղանակը՝ պարաշյուտի վրա
- Արագությունը օդում՝ 90-150 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն շարունակականությունը՝ 16 ժ
- Համալիրի կիրառման առավելագույն հեռավորությունը՝ մինչև 120 կմ կառավարման վերգետնյա կայանից (մինչև 600 կմ ավտոնոմ ռեժիմով)[6]
- Թռիչքի առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից՝ 5000 մ
- Մեկնարկման ժամանակ քամու առավելագույն թույլատրելի արագությունը՝ 10 մ/վ
- Երկրի մակերևույթում աշխատանքային ջերմաստիճանի դիապազոնը՝ -30 - +40 °C
Մոդիֆիկացիաներ | Օռլան-10 |
Թևի բացվածք, մ | 3.10 |
Երկարություն, մ | 1.80 |
Բարձրություն, մ | |
Զանգված, կգ | |
Դատարկ | 12.50 |
Առավելագույն թռիչքային | 18 |
Շարժիչի տեսակ | 1 ներքին այրման |
Հզորություն, ձ/ու | 1 х |
Ամենաշահավետ արագություն, կմ/ժ | 100-150 |
Գործնական հեռավորություն, կմ | 600 |
Գործողության շառավիղ, կմ | 50-120 |
Թռիչքի շարունակականություն, ժ | 10-18 |
Գործնական բարձրահասություն, մ | 6000 |
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիրառվում է Սիրայում ռազմական գործողությունների ընթացքում[7][8]։
- Օռլան-10 ԱԹՍ-ն օգտագործվել է Սոչիի մոտ Տու-154 օդանավի ավիավթարից հետո որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ վերջրային վիճակի օդային մշտադիտարկում իրականացնելու նպատակով[9]։
- 2018 թ․ հոկտեմբերի 13-ին Օռլան-10-ը խոցվել է Լիսիչանսկի օդային տարածքում Ուկրաինայի միացյալ ուժերի կազմում ներառված Մի-24 ուղղաթիռի կողմից։ Ընդ որում, ԱԹՍ-ն խոցվել է ՀՕՊ միջոցների կողմից հայտնաբերվելուց միայն 2 ժամ անց[10]։
- Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կազմում ևս առկա է Օռլան-10 ԱԹՍ[11][12]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 7-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիայի Օռլան-10 հրետանային հետախուզության անօդաչու համալիրի հաշվարկը «Սլավոնական եղբայրություն 2018» զորավարժությունների ժամանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Комплекс «Леер» с беспилотным летательным аппаратом «Орлан-10»»։ bastion-opk.ru։ Վերցված է 2016-05-03
- ↑ «Способ и устройство определения координат источника радиоизлучения»։ www.findpatent.ru։ Վերցված է 2016-05-21
- ↑ «Способ пеленгации радиосигналов и пеленгатор для его осуществления»։ www.findpatent.ru։ Վերցված է 2016-05-21
- ↑ «Орланы Питерские или притча о старухе, маршале Неделине и академике Сахарове» (ռուսերեն)։ Inform Napalm։ 2015-08-11։ Վերցված է 2016-05-21
- ↑ «Беспилотный летательный аппарат БПЛА «Орлан-10»»։ bla-orlan.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2010-05-28
- ↑ Комплекс «Леер» с беспилотным летательным аппаратом «Орлан-10»
- ↑ «Вечерняя Москва — В небе Сирии отличились «Орланы» с «Гранатами»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-27-ին։ Վերցված է 2016-03-18
- ↑ США: Россия проводит полеты беспилотников над Сирией
- ↑ «Определена траектория полета потерпевшего крушение Ту-154»։ Сайт Новости Mail.Ru։ 2016-12-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2016-12-26
- ↑ Украинский вертолёт Ми-24 сбил ещё один беспилотник РФ над Лисичанском
- ↑ [1]
- ↑ [2]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Применение БЛА семейства «ОРЛАН» для аэросъемочных работ — примеры съемок с Орлана-10М (страницы 20-28)