Շմել-1
Շմել-1 | |
---|---|
![]() «Շմել-1» ԱԹՍ-ն Վադիմ Զադոռոժնիի տեխնիկայի թանգարանում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 1983 |
![]() |
Շմել-1 (Шмель-1), հետախուզային ԱԹՍ, նախագծվել է խորհրդային Յակովլևի անվան կոնստրուկտորական բյուրոյում, առաջին թռիչքը կատարել է 1983 թվականին։ Նախագծման աշխատանքները կոնստուկտորական բյուրոյում սկսվել էին 1982 թվականին։
1985 թվականին սկսվեց նոր «Շմել-1» ԱԹՍ-ի նախագծումը, որն ուներ չորս հենքով շասի։ Հեռուստատեսային և ջերմատեսային սարքավորումներով համալրված «Շմել-1» ԱԹՍ-ի թռիչքային փորձարկումները սկսվեցին 1989 թվականին։ Սարքը նախատեսված է տաս արձակումների համար, տեղափոխվում է ծալված վիճակում ապակեպլաստե արկղում։ Սարքը ունի հնարավորություն փոխել հետախուզական սարքավորումները, որոնք տեղադրվում են ստաբիլիզացվող կախովի հարթակի վրա, ֆյուզելաժի տակ։ Վայրէջքը կատարվում է պարաշյուտով։

«Շմել-1» սարքը հանդիսացել է ավելի կատարելագործված Պչելա-1Տ ԱԹՍ-ի նախագծման նախատիպ։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարությունը՝ 2,78 մ
- Թևերի բացվածքը՝ 3,25 մ
- Բարձրությունը՝ 1,10 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 130 կգ
- Շարժիչը՝ 1 × 32 Կվտ
Թռիչքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն արագությունը՝ 140 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 2 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3000 մ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Комплекс «Стерх» с БПЛА «Шмель-1» (ռուս.)
- http://www.yak.ru/FIRM/hist29.php (ռուս.)
|