IAI Bird-Eye

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bird-Eye
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել IAI
Առաջին թռիչք2003
 IAI Bird-Eye Վիքիպահեստում

IAI Bird-Eye (թարգմանաբար՝ թռչնի աչք), հետախուզային մինի ԱԹՍ-ների ընտանիք, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։

Նախատեսված է հետախուզության, կրակի ճշգրտման և դիտարկումների համար։ Համակարգը տեղավորվում է երկու ուսապարկերի մեջ և տեղափոխվում է երկու անձնակազմի անդամների կողմից։ Շարժիչը էլեկտրական է, սնվում է մարտկոցից։ Վայրէջքից առաջ Bird Eye 400 պետք է 180 աստիճանի շրջապտույտ գործի սարքավորումները չվնասելու համար։

2009 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կնքեց Իսրայելակա IAI կազմակերպության հետ 12 ԱԹՍ-ների գնման պայմանագիր, համաձայն որի 53 միլիոն դոլարով գնվում էին երեք տեսակի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն էր Bird-Eye 400 տակտիկական ԱԹՍ-ն[1]։ Մյուս երկու մոդելներն էին IAI I-View և Searcher Mk II[1]

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը Առավելագույն թռիչքային զանգվածը Բեռը Թևերի բացվածքը Երկարությունը Թռիչքի տևողությունը Թռիչքի շառավիղը
Bird-Eye 100 1,3 կգ 85 սմ 80 սմ 1 ժ 5 կմ
Bird-Eye 400 4,1 կգ 1,2 կգ 2,2 մ 0,8 մ 80 ր 15 կմ
Bird-Eye 500 5 կգ 0,9 կգ 2 մ 1,5 մ 1 ժ 10 կմ
Bird-Eye 600 8,5 կգ 1,5 կգ 2 ժ 10 կմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Россия отказалась от своих беспилотников, и перейдет на израильские». 25.01.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.(ռուս.)