AQM-37 Jayhawk

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AQM-37 Jayhawk
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակնշանակետ
ԱրտադրողԱմերիկայի Միացյալ Նահանգներ Beechcraft
Առաջին թռիչք1961
ՇահագործողներԱՄՆ ռազմածովային ուժեր
Միավոր արտադրվածավելին քան 5000
 AQM-37 Jayhawk Վիքիպահեստում

AQM-37 Jayhawk, գերձայնային օդային արձակման ԱԹՍ-նշանակետ, նախագծվել և արտադրվել է ամերիկյան Beechcraft կազմակերպության կողմից։ Օգտագործվել է գերձայնային թևավոր հրթիռների և բալիստիկ հրթիռների գլխիկների թռիչքը իմիտացնելու համար։

Այս ԱԹՍ-ները հիմնականում օգտագործվել են ամերիկյան ռազմածովային ուժերի վարժանքների ժամանակ, որոշ քանակություն մատակարարվել է նաև Մեծ Բրիտանիա, Իտալիա, Իսրայել և Ֆրանսիա։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ԱՄՆ ՌԾՈւ-ն և ԱՄՆ ՌՕՈւ-ը համաձայնեցրին համատեղ տեխնիկական պայմաններ, որոնք նախատեսված էին նոր գերարագ նշանակետ-թիրախի համար։ Այս սարքերի նախագծման մրցույթը հաղթեց Beechcraft կազմակերպությունը։ Նախագծման արդյունքում առաջարկվեց մեկանգամյա օգտագործման սարք, որն ուներ հեղուկ վառելիքով հրթիռային շարժիչ, եռանկյունաձև թև, դրանց ծայրերում տեղակայված ուղղահայաց պոչերով։ Սկզբում նշանակում էր, որպես՝ XKD2B-1, հետագայում ստացավ AQM-37 նշանակումը։ Առաջին թռիչքը իրականացվել է 1961 թվականի մայիսին, իսկ սկսեց օգտագործվել ԱՄՆ ՌԾՈւ-ի կողմից 1963 թվականից, կիրառվում է մինչև այս պահը։

Կրող ինքնաթիռի դերում ԱՄՆ ՌԾՈւ-ն ավանդաբար օգտագործում են F-4 Phantom ինքնաթիռները (օգտագործվել են նաև A-4 և A-6), իսկ Մեծ Բրիտանիայում օգտագործում են միջին ռմբակոծիչ Canberra ինքնաթիռները։ Միջինում ԱՄՆ ՌԾՈւ-ն գնում էր տարեկան 120 նշանակետեր[1]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկարությունը՝ 4,27 մ
  • Թևերի բացվածքը՝ 1,00 մ
  • Բարձրությունը՝ 0,66 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 280 կգ
  • Շարժիչը՝ 1 × Rocketdyne LR64-NA-4

Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առավելագույն արագությունը՝ 4,0 Մախ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 5 ժ
  • Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 180 կմ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 30000 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Long Range Acquisition Estimates (FY 91 Base Year Projections). — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1990. — P. 31 — 549 p. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]