IAI I-View
I-View | |
---|---|
![]() I-View 250 Փարիզի ավիա-ցուցահանդեսում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | 2002 |
![]() |
IAI I-View (որոշ աղբյուրներում Eye-View[1]), փոքր հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպության կողմից 2000-ականներին։ IAI-ի մյուս ԱԹՍ-ների նման ունի ֆիքսված անվային համակարգ և 18,6 կՎտ մխոցային շարժիչ։ Eye-View սարքերը նաև առաջարկվում են որպես քաղաքացիական նպատակների համար նախատեսված սարքեր անտառային հրդեհների դեմ պայքարի համար, այս մոդելները անվանվում են FireBird։
2006 թվականի դեկտեմբերին, I-View սարքը ընտրվել է Ավստրալիայի պաշտպանության ուժերի համար նախատեսված հետախուզային ԱԹՍ-ի մրցույթի արդյունքներով[2]։ Նախագծով պատրաստվող պայմանագիրը դադարեցվել է 2008 թվականի սեպտեմբերին, տեխնիկական խնդիրների պատճառով[3]։
2009 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կնքեց Իսրայելակա IAI կազմակերպության հետ 12 ԱԹՍ-ների գնման պայմանագիր, համաձայն որի 53 միլիոն դոլարով գնվում էին երեք տեսակի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն էր I-View MK150 տակտիկական ԱԹՍ-ն[4]։ Մյուս երկու մոդելներն էին Bird-Eye 400 և Searcher Mk II[4]
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկարությունը՝ 3,10 մ
- Թևերի բացվածքը՝ 5,70 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 104 կգ
- Շարժիչը՝ 1 × Dale DH-290 մխոցային շարժիչ, 18,6 կՎտ
Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առավելագույն արագությունը՝ 185 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ >6 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5200 մ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jane’s Information Group»։ Janes.com։ Վերցված է 2012-11-18 (անգլ.)
- ↑ «Australia to Provide Australia's First Tactical Unmanned Aerial Vehicle Capability»։ Boeing։ 2006-12-15։ Վերցված է 2012-11-18 (անգլ.)
- ↑ Kelly Emma, Egozi, Arie (սեպտեմբերի 4, 2008)։ «Australia weighs tactical options after I-View UAV cancellation»։ Flight International։ Վերցված է մայիսի 10, 2009 (անգլ.)
- ↑ 4,0 4,1 «Россия отказалась от своих беспилотников, и перейдет на израильские»։ 25.01.2010։ Արխիվացված օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2010-01-27(ռուս.)
|