X-55 (ԱԹՍ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
X-55 անօթաչու թռչող սարք
X-55.jpg
ՏեսակՀետախուզական ԱԹՍ
ԱրտադրողՀայաստան
Առաջին թռիչքԱպրիլ, 2014 թվական
Շահագործման սկիզբ2014 թվական
ՇահագործողներՀՀ ռազմաօդային ուժեր

X-55, հայկական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը ներառված է Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

X-55 անօթաչու թռչող սարքի նախագծման աշխատանքները սկսվել են 2012 թվականին Հայաստանի ինժեներների կողմից։ ԱԹՍ-ի նախնական տարբերակը ստեղծվել է հայկական Կռունկի կառուցվածքի հիման վրա։ Ի տարբերություն Կռունկ ԱԹՍ-ի, որը նախատեսված է բացառապես ռազմական նպատակների համար՝ X-55-ը կարող է կիրառվել և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով[1]։ Թռչող սարքի առաջին մարտական փորձարկումները տեղի են ունեցել 2014 թվականին։

X-55 ԱԹՍ-ն ներկայացվել է Հայաստանի ռազմաարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսին 2015 թվականի մարտի 23-ին։ 2018 թվականի դրությամբ այն հանդիսանում 1 հայկական արտադրության չորս ԱԹՍ-ներից մեկը, որը ստեղծվել է երկրի ռազմաարդյունաբերության կողմից։ Մյուս երեք ԱԹՍ-ներն են՝ Կռունկը, Բազեն, Ազնիվ[2]։

X-55-ի արձակման և վայրէջքի հնարավորությունները Կռունկի համեմատ առավելություն են հաղորդում նշյալ ԱԹՍ-ին։ Կռունկի արձակման համար անհրաժեշտ է թռիչքուղի[3]։ X-55 կարող է թռիչքներ իրականացնել բարձր հարթություններում։

Ընդունված է այս մոդելը համարել քիչ տեսանելի, ինչը պակաս կարևոր չէ ռազմական նշանակությամբ օգտագործելիս։ Այն աշխատում է ներքին այրման շարժիչով, ինչը ԱԹՍ-ին դարձնում է առավել ապահով և արդյունավետ՝ համեմատ էլեկտրական շարժիչով ԱԹՍ-ների։ Տվյալ մոդելի առավելագույն թռիչքային բարձրությունը 4500 մետր է։ Այդ ցուցանիշը X-55-ին հնարավորություն է տալիս իրականացնել իր առջև դրված հետախուզական գրեթե բոլոր առաջադրանքները։ Դիտարկման և հետախուզական աշխատանքների համար X-55 սարքի վրա տեղադրված է պտուտահաստոցային տեսախցիկ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես հեռակառավարման վահանակում ստանալ հստակ պատկերներ։

Անօդաչու թռչող սարքի թռիչքային առավելագույն հեռավորությունը 320 կմ է։ Իրանի երկարությունը 1 մետր 88 սմ է, իսկ թևերի բացվածքի երկարությունը՝ 2 մետր 62 սմ[1]։

Շահագործողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]