IAI Searcher
Searcher | |
---|---|
![]() Searcher ԱԹՍ-ն Իսրայելի Թել Նոֆ ավիաբազայում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Օգտագործվում է ինչպես | օդային հետախուզություն |
Արտադրող | ![]() |
Առաջին թռիչք | |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր |
![]() |
IAI Searcher հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից 1980-ականներին։ Այն փոխարինեց Tadiran Mastiff և IAI Scout ԱԹՍ-ներին Իսրայելի պաշտպանության բանակում։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Searcher ԱԹՍ-ն տեսքով համարյա նույնն է ինչպես Scout և Pioneer ԱԹՍ-ները, սակայն զգալիորեն մեծ է նրանցից չափերով։ Searcher-ի վրա տեղադրված է 35 Կվտ հզորությամբ ներքին այրման շարժիչ։ Նախորդ տարբերակների համեմատ բարելավվել է կառավարման համակարգը, ինչպես նաև դիտարկող սարքավորումները։ Ինչպես նաև ավելացվել է թռիչքի տևողությունն ու ԱԹՍ-ի մասերի հուսալիությունը։
Բացի Իսրայելից, այս համակարգը օգտագործվում է նաև Հնդկաստանում, Հարավային Կորեայում, Շրի Լանկայում, Սինգապուրում[2], Թայլանդում և Թուրքիայում[3]։
Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մայիսի 21-ին Ռուսական "Ֆոռպոստ" (Searcher II, համարը 923) ԱԹՍ-ն կործանվել է Ուկրաինական Ավդեևկա քաղաքի մոտ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում[4]։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ (Searcher II)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկարությունը՝ 5,85 մ
- Թևերի բացվածքը՝ 8,54 մ
- Բարձրությունը՝ 1,25 մ
- Օգտակար բեռի զանգվածը՝ 68 կգ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 500 կգ
- Շարժիչը՝ 1 × Limbach L 550, 35 Կվտ
Թռիչքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առավելագույն արագությունը՝ 200 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 18 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6100 մ
Կիրառվում է այս պահին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջան[5]
Կիպրոս[6]
Հնդկաստան
Շրի Լանկա
Էկվադոր
Ինդոնեզիա
Իսրայել
Հյուսիսային Կորեա
Ռուսաստան - Ֆոռպոստ (Форпост) անվան տակ[7]
Սինգապուր
Իսպանիա
Թաիլանդ[8]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 [1]
- ↑ «Hermes 450»։ Israeli-weapons.com։ Վերցված է 2012-11-18
- ↑ [2]
- ↑ http://censor.net.ua/photo_news/337036/kadry_sborki_sbitogo_na_donbasse_rossiyiskogo_bespilotnika_forpost_na_uralskom_zavode_po_zakazu_minoborony
- ↑ «List of ammunition purchased by Azerbaijan made public»։ News.Az։ 2012-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-09-ին։ Վերցված է 2012-11-18
- ↑ «UAVS AND UCAVS: DEVELOPMENTS IN THE EUROPEAN UNION – Appendix III, Table 1»։ Վերցված է 2013-01-01
- ↑ http://www.defenseworld.net/news/13210/Russian_Force_Practice_Flying_Forpost__Orlan_10_Drones_In_Tajikistan#.V0mXqmh96Uk
- ↑ «คณะเจ้าหน้าที่ของกองทัพเรือ เยี่ยมชมสาธิตการบิน UAV แบบ Searcher II ของกองทัพบก»։ Thaifighterclub.org։ Վերցված է 2012-11-18
|