Elbit Skylark
Skylark | |
---|---|
![]() «Skylark-I» | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Ստեղծող | ![]() |
Արտադրող | ![]() |
Շահագործողներ | Իսրայել |
ԱՄՆ ՊՆ կոդ | CU-168[1] |
![]() |
Skylark (թարգմանաբար անգլերենից՝ արտույտ), հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության Silver Arrow մասնաճյուղի կողմից։
Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Skylark-I» («Արտույտ-I»)[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեթև ձեռքով արձակվող ԱԹՍ։ Սարքի զանգվածը՝ 5 կգ, թռիչքի տևողությունը 90 րոպե։ Նախատեսված է առավելագույնը 10 կմ² տարածքի դիտարկման համար։ Վայրէջք է կատարում ուղիղ անկումով փչովի բարձիկի վրա։ Առաջին անգամ ցույց է տրվել Փարիզի ավիա-ցուցահանդեսում 2003 թվականին։
Skylark® I LE[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-13 թվականների տարբերակ
- Թռիչքային զանգվախը՝ 7,5 կգ
- Թևերի բացվածքը՝ 3 մ
- Առավելագույն օգտակար բեռը՝ 1,1 կգ
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5000 մ
- Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 20-40 կմ
- Թռիչքի տևողությունը՝ մինչև 180 րոպե
Շարժիչը էլեկտրական է, ավելին քան 100 մ բարձրության թռիչքի դեպքում գետնի վրա այն չի լսվում։ Սպասարկվում է երկու օպերատորների կողմից։ Մատակարարվում է աշխարհի ավելին քան քսան երկրներ[2][3]։
Skaylark® II («Արտույտ-II»)[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-13 թվականների տարբերակ
- Թռիչքային զանգվախը՝ 65 կգ
- Թևերի բացվածքը՝ 6,5 մ
- Առավելագույն օգտակար բեռը՝ 9 կգ
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5000 մ
- Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 60 կմ
- Թռիչքի տևողությունը՝ մինչև 240 րոպե
Շարժիչը էլեկտրական է, ավելին քան 150 մ բարձրության թռիչքի դեպքում գետնի վրա այն չի լսվում։ Տեղաշարժվում է երկու ավտոմեքենաներով, քարշակով[4][5]։
Skaylark® III («Արտույտ-III»)[խմբագրել | խմբագրել կոդը]
2015-16 թվականների տարբերակ
- Թևերի բացվածքը՝ 4,8 մ
- Առավելագույն օգտակար բեռը՝ 10 կգ
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 1500 մ
- Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 100 կմ
- Թռիչքի տևողությունը՝ մինչև 6 ժ
Արձակվում է կատապուլտից։
Օպերատորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայել - 2004 թվականի փետրվարին Իսրայելի ցամաքային ուժերը սկսեցին կիրառել Skylark-I սարքեր։
Ավստրալիա - 2005 թվականի նոյեմբերին գնվել է 6 հատ, Իրաքում գտնվող զորքերի համար։ 2008 թվականին կնքվել է այս սարքերի մատակարարման պայմանագիր[6]։
Խորվաթիա - 2006 թվականին պատվիրվել են և 2007-ին մատակարարվել երկու Skylark և երկու Hermes 450[7]։
Ֆրանսիա - 2008 թվականի մարտին գնվել են Skylark սարքեր, հատուկ նշանակության ուժերի համար։
Վրաստան - մինչև 2008 թվականի մայիս ամիսը ստացվել են 4 միավոր Skylark սարքեր։
Ղազախստան - 2013 թվականին գնվել են 6 միավոր Skylark փորձնական կիրառման համար։
- 2003-ից 2006 թվականները այս սարքերը սկսել են կիրառվել Նիդերլանդների և Կանադայի զինված ուժերի կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Designation-Systems.Net
- ↑ «Skylark® I LE - Mini UAS»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-20-ին։ Վերցված է 2013-11-18 (անգլ.)
- ↑ «High Performance Man-portable Mini UAS»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-12-ին։ Վերցված է 2013-11-18 (անգլ.)
- ↑ «Skaylark® II - Electrically-powered, Covert, Close Range UAS»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-20-ին։ Վերցված է 2013-11-18 (անգլ.)
- ↑ «Covert Expeditionary UAS»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-13-ին։ Վերցված է 2013-11-18 (անգլ.)
- ↑ Skylark 1 // «Israeli Weapons.com» կայք (անգլ.)
- ↑ «Elbit Hermes 450»։ UAVGlobal։ 2014։ Վերցված է 2014-03-10 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Skaylark Family(չաշխատող հղում), elbitsystems.com
- Skylark II Archived 2007-10-13 at the Wayback Machine., defense-update.com
|