Jump to content

Silver Arrow Sniper

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Silver Arrow Sniper
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԻսրայել Elbit Systems
Առաջին թռիչք1998

Silver Arrow Sniper, փոքր հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Elbit Systems կազմակերպության կողմից 1990-ականներին։ Առաջին անգամ ցուցադրվել է 1998 թվականի փետրվարին Սինգապուրում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ։ Նախատեսված է մարտի դաշտի հետախուզության, հրետանային և հրթիռային համակարգերի կրակի ճշգրտման, ինչպես նաև հատուկ զորքերի համար տվյալների հետախուզման համար։ Կարող է գործել ինչպես ցերեկային այնպես էլ գիշերային ժամանակ։

Արձակվում է կատապուլտով։ ԱԹՍ-ի համակարգը իրենից ներկայացնում է երկու ավտոմեքենաներ, երեք կամ չորս ԱԹՍ, արձակման սարքավորումից և վերգետնյա կառավարման կայանից։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկարությունը՝ 4,3 մ
  • Թևերի բացվածքը՝ 4,2 մ
  • Բարձրությունը՝ 1,1 մ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 170 կգ
  • Շարժիչը՝ 1 × մխոցային շարժիչ՝ UEL AR 741 (38 ձ. ու.)

Թռիչքային առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առավելագույն արագությունը՝ 176 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 6 ժ
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 4575 մ