Black Widow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Black Widow
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական
ԱրտադրողԱմերիկայի Միացյալ Նահանգներ AeroVironment

Black Widow, գեր-փոքր MAV ("micro areial vehicle") դասի հետախուզային ԱԹՍ։ Նախատեսված է հետախուզության և դիտարկումների կատարման համար, օրինակ, որպես թիրախների ճշգրտում, կրակի կարգավորում և այլ նմանատիպ խնդիրներ։

Նախագծվել է ամերիկյան AeroVironment կազմակերպության կողմից Պաշտպանության գիտական հետազոտությունների գործակալության (DARPA) համար։ 1999 թվականի հունիսին նախագծողը ստացավ DARPA-ի պարգևը «Ականավոր նախագծի համար»։ Նույն տարում Shepard’s Press-ը մրցանակ շնորհեց նախագծողներին՝ «ԱԹՍ շուկայում առանցքային ներդրում կատարելու համար», նշելով, որ այս միկրո սարքը թռիչքային մի քանի ռեկորդներ է սահմանել[1]։

Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքի տվյալներով, Black Widow-ի վերջնական տարբերակը ունի հետևյալ տվյալները՝

  • Թևերի բացվածքը՝ 15 սմ
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 85 գ
  • Առավելագույն արագությունը՝ 38-53 կմ/ժ[2]
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ > 30 րոպե
  • Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 240 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. PR Newswire
  2. «Black Widdow Micro UAV» (անգլերեն). 2004 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]