Baykar Makina ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Baykar Makina ընկերություն
Baykar Savunma A. Ş.
BaykarLogo.png
ՏեսակԲաժնետիրական կազմակերպություն
Հիմնադրված է1984
ՀիմնադիրՕզդեմիր Բայրաքթար
ՎայրՍտամբուլ
ԵրկիրԹուրքիա
Արդյունաբերությունօդագնացություն
ԾառայություններՌազմարդյունաբերություն, ավիաշինարարություն, ԱԹՍ-ների նախագծում և արտադրություն
Աշխատողների թիվ1100
Կայքbaykarsavunma.com

Baykar Makina ընկերություն, թուրքական ավիաշինարարական ընկերություն, որը հիմնադրվել է 1984 թվականին Ստամբուլում մասնագիտությամբ մեխանիկական ինժեներ Օզդեմիր Բայրաքթարի կողմից[1]։ Այն իր անվանումը ստացել է հիմնադիր Օզդեմիր Բայրաքթարի ազգանվան կրճատ տարբերակից։ Ընկերության գործունեության ծավալման մեջ մեծ ներդրում ունեն Օզդեմիր Բայրաքթարի երեք որդիները՝ Հալուքը, Սելջուկը և Ահմեդը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Baykar Makina ընկերությունը թուրքական Թուրքիայում հանդիսանում է ԱԹՍ (Անօդաչու թռչող սարք) արտադրող առաջին և միակ ազգային արդյունաբերական կազմակերպությունը[[3]։ Գործունեության առաջին տարիներին այն զբաղվել է ավտոմոբիլային շարժիչների, պոմպերի և փոխանցման տուփերի արտադրությամբ։ 2000 թվականից ընկերությունը իր երկրորդ սերնդի ինժեներների մասնակցությամբ սկսում է գիտահետազոտական գործունեությունը, որի հիմնական նպատակն էր անօդաչու թռչող սարքերի կառուցվածքների և ենթակառուցվածքների ուսումնասիրությունը։ Այժմ այս ոլորտում աշխատող ինժեներների, տեխնոլոգների և տեխնիկների թիվը հասնում է 1100-ի։ 2007 թվականից կազմակերպությունը առաջին քայլերն է անում անօդաչու սարքերի արյունաբերման ոլորտում։ 2010 թվականին ընկերությունը ստացել է 9-րդ տեխնոլոգիական մրցանակ փոքրամասշտաբ արտադրանքների ոլորոտում։2011 թվականից ընկերությունը սկսում է ԱԹՍ-ների արտադրություն Կատարի համար, որի արդյունքում այս երկիրը վեր է ածվում առաջին պետությանը, ուր ուղարկվում են ընկերության պատրաստի արտադրանքները[4]։ 2014 թվականին ընկերությունը թողարկեց Բայրաքթար TB2 ԱԹՍ-ները, որոնք սկսեցին լայնորեն կիրառվել թուրքական զինված ուժերում։ Այս անօդաչու սարքերը կիրառության դրվեցին Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ՝ Եփրատի վահան, Ձիթենու ճյուղ և Գարնանային վահան ռազմագործողությունների ընթացում[5]։ Բայրաքթար TB2 ԱԹՍ-ներն օգտագործվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և խոցվել հայկական ուժերի կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում։

Կազմակերպության տեսլական[խմբագրել | խմբագրել կոդը]

Baykar Makina ընկերությունն իր առջև նպատակ է դրել հիմնել ազգային արտադրություն և սկսել Թուրքիայում զարգացնել ԱԹՍ-ներ, որը կտանի ազգային անկած տեխնոլոգիական ուղղության զարգացմանը։ Ընկերությունը աշխատանքներ է տանում թուրքական զինված ուժերի ծառայության համար բարձր տեխնոլոգիաներն ու կարևոր գործառույթները միավորող վստահելի, միասնական և ամբողջական համակարգեր ապահովելու համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BAYKAR Unmanned Aerial Vehicle Systems | ÖZDEMİR BAYRAKTAR»։ baykardefence.com։ Վերցված է 2020-11-17 
  2. «İşte ilk Türk insansız hava aracını yapan üç kardeş»։ web.archive.org։ 2016-02-21։ Վերցված է 2020-11-17 
  3. «BAYKAR İnsansız Hava Aracı Sistemleri | Biz Baykarız»։ www.baykarsavunma.com։ Վերցված է 2020-11-17 
  4. «Türkiye ile Katar arasında askeri - savunma iş birliği»։ Türkiye ile Katar arasında askeri - savunma iş birliği (անգլերեն)։ Վերցված է 2020-11-17 
  5. Chow Y. W., Pietranico R., Mukerji A. (1975-10-27)։ «Studies of oxygen binding energy to hemoglobin molecule»։ Biochemical and Biophysical Research Communications 66 (4): 1424–1431։ ISSN 0006-291X։ PMID 6։ doi:10.1016/0006-291x(75)90518-5 
  6. «BAYKAR İnsansız Hava Aracı Sistemleri | Tarihçe»։ www.baykarsavunma.com։ Վերցված է 2020-11-17