Jump to content

Սերգեյ Կորոլյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կորոլյով
Сергей Королёв
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907) կամ հունվարի 12, 1907(1907-01-12)[1]
ԾննդավայրԺիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4]
Մահացել էհունվարի 14, 1966(1966-01-14)[2][5][6][…] (59 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][7]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունուկրաինացի
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (1926) և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան[8]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Ազդվել էԿոնստանտին Ցիոլկովսկի, Sergei Utochkin? և Ֆրիդրիխ Ցանդեր
ԵրկերR-7?
Մասնագիտությունmilitary flight engineer, նախագծող ճարտարագետ, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ, գիտնական, ճարտարագետ և ֆիզիկոս
ԱշխատատուԷներգիա, GIRD?, Reactive Scientific Research Institute? և Nordhausen (Institut)?
ԱմուսինKseniia Vintsentini?
Ծնողներհայր՝ Pavel Korolev?, մայր՝ Maria Moskalenko?
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
ԿուսակցությունԽՄԿԿ[9]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա[12] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[12]
ԵրեխաներNatalii︠a︡ Koroleva?
Ստորագրություն
Изображение автографа
 Sergei Korolyov Վիքիպահեստում

Սերգեյ Կորոլյով (ռուս.՝ Сергей Павлович Королёв, ուկրաիներեն՝ Корольов Сергій Павлович դեկտեմբերի 30 1906 (հունվարի 12 1907) կամ հունվարի 12, 1907(1907-01-12)[1], Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4] - հունվարի 14, 1966(1966-01-14)[2][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2][7]), ուկրաինացի գիտնական, հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր։ Նրա գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը։

Կորոլյովը 1929 թվականին ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը։ 1930 թվականին աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սկավառակների մի շարք մոդելներ, («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն)։ Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հրթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932 թվականին նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին հրթիռները։ 1946 թ. Կորոլյովը ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր և նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալստիկ, երկրաֆիզիկական, տանող հրթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը։ 1957 թ. օգոստոսի 21-ին նրա ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»։ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա–1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները։ Նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Ռուսաստանում ներկայումս գործում է Կորոլյովի անվան կոնստրուկտորական բյուրոն։

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 501

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կորոլյով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 661