Ալեքսանդր Վասիլևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Վասիլևսկի
Aleksandr Vasilevsky 4.jpg
սեպտեմբերի 18 (30), 1895 - դեկտեմբերի 5, 1977(1977-12-05)[1] (82 տարեկանում)
Ծննդավայր Vichuga, Իվանովոյի մարզ
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Գերեզման Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակ Ռուսական կայսերական բանակ
Կոչում Խորհրդային Միության մարշալ, Praporshchik, շտաբս-կապիտան, գնդապետ, բրիգադայի հրամանատար, Komdiv, գեներալ-մայոր, գեներալ-լեյտենանտ, Գեներալ-գնդապետ, general of the army և Խորհրդային Միության մարշալ
Հրամանատարն էր ԽՍՀՄ Զինված ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ Լենինի շքանշան, «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Բրիտանական կայսրության Մեծ խաչի շքանշանի ասպետ, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կառլ Մարքսի շքանշան, «Հաղթանակ» շքանշան, «Հաղթանակ» շքանշան, Chief Commander of the Legion of Merit, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, I աստիճանի Սուվորովի շքանշան, «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ, Commander with Star of the Order of Polonia Restituta, Խորհրդային Միության հերոս, Gold Star, Gold Star, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ, Jubilee Medal "30 Years of the Soviet Army and Navy", Jubilee Medal "40 Years of the Armed Forces of the USSR", «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Q4375473?, Սուխբաաթարի օրդեն, Սուխբաաթարի օրդեն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, Commander of the Order of Polonia Restituta, Order of the Cross of Grunwald, 1st class, Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ, Order of the Partisan Star, Ժողովրդական ազատագրության շքանշան, Պետական դրոշի շքանշան, Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ), Croix de guerre, «Չին-խորհրդային բարեկամություն» մեդալ, Պատվո լեգիոնի շքանշանակիր և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ

Ալեքսանդր Միխայլովիչ Վասիլևսկի (1895—1977), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1943), Խորհրդային Միության կրկնակի հերոս։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918)։ Խորհրդային բանակում ծառայել է 1918 թվականից։ Քաղաքացիական պատերազմից հետո վարել է ռազմական, մի շարք ղեկավար պաշտոններ։ 1937 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան։ Ծառայել է Գլխավոր շտաբում, 1942 թվականի հունիսից՝ Գլխավոր շտաբի պետն էր և պաշտպանության ժողկոմի տեղակալը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, 1942-1943 թվականներին կոորդինացրել է Հարավ-Արևմտյան, Դոնի և Ստալինգրադի (Ստալինգրադի ճակատամարտում), Վորոնեժի և Տափաստանային (1943 թվականին Կուրսկի աղեղի մարտերում), Հարավ-Արևմտյան և Հարավային (Դոնբասի ազատագրման ժամանակ), 4-րդ Ուկրաինական, Սևծովյան նավատորմի հետ (Ղրիմի համար մարտերում), 3-րդ և 4-րդ Ուկրաինական (Առափնյա Ուկրաինայում մղված օպերացիաներում), 3-րդ Բելառուս․, 1-ին և 2-րդ Մերձբալթյան (Բելառուսիայի, Լատվիայի և Լիտվայի ազատագրման ժամանակ) ռազմաճակատների գործողությունները։ 1945 թվականի փետրվարից՝ 3-րդ Բելառուսական ռազմաճակատի հրամանատար։ Հաջողությամբ իրականացրել է Արևելյան Պրուսիայի և Քյոնիգսբերգի գրավման օպերացիաները։ 1945 թվականի հունիսին նշանակվել է Հեռավոր Արևելքում խորհրդային զորքերի գլխավոր հրամանատար և դրանք ղեկավարել 1945 թվականի խորհրդային-ճապոնական պատերազմում։ 1946 թվականից՝ Գլխավոր շտաբի պետ և պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ, 1949-1953 թվականներին՝ պաշտպանության մինիստր, 1953-1957 թվականներին՝ պաշտպանության մինիստրի առաջին տեղակալ և տեղակալ։ 1959 թվականի հունվարից ղեկավար աշխատանք է կատարել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրությունում։ ԽՍՀՄ 2-4-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1952-1961 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի» 2, Կարմիր դրոշի 2, Սուվորովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի և 14 արտասահմանյան շքանշաններով, ինչպես և մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 293 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Find A Grave — 1995. — ed. size: 165000000