Հայկ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայկ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյան
Հայկ Մարտիրոսյան.jpg
դեկտեմբերի 22, 1903(1903-12-22) - 1978
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն,
Հայաստան
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1918-1954
Հրամանատարն էր76-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, II աստիճանի Կուտուզովի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ

Հայկ Հովհաննեսի Մարտիրոսյան (դեկտեմբերի 22, 1903, Բաքու, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1995, Երևան, ՀՀ), գեներալ-մայոր (սեպտեմբերի 1, 1943ԽՄԿԿ անդամ 1926 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նավթագործ բանվորի ընտանիքում։ 1922 թվականից ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1925 թվականին ավարտել է Անդրկովկասյան ռազմա-քաղաքական դպրոցը (Թիֆլիս), 1925-1930 թվականներին ծառայել հայկական հրաձգային դիվիզիայում որպես վաշտի հրամանատար և քաղղեկ։ 1932 թվականին Գլխավոր շտաբին կից հետախուզական միամյա դասընթացները վերջացնելուց հետո նշանակվել է հրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության պետ։ 1933 թվականին ընդունվել և 1936 թվականին ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1938 թվականին մասնակցել է Խասան լճի մարտերին։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական օկրուգում, որպես դիվիզիայի օպերատիվ բաժնի, շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1941 թվականի նոյեմբերից 239-րդ հրաձգային դիվիզիան Մարտիրոսյանի հրամանատարությամբ մասնակցել է Մոսկվայի, Կալուգայի, Տուլայի, Սմոլենսկի պաշտպանական, ապա հարձակողական (ազատագրել են մոտ 200 բնակավայր), 1942 թվականի հուլիս-հոկտեմբերին՝ Ռժևի հարձակողական մարտերին և ազատագրել ավելի քան 60 բնակավայր։

Հայկ Մարտիրոսյանին նվիրված հուշատախտակ Երևանում

1944 թվականին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո նշանակվել է 43-րդ բանակի հրամանատարի տեղակալ, որոշ ժամանակ եղել է այդ բանակի 90-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ Այնուհետև մասնակցել է Խորհրդային Մերձբալթիկայի, Արևելյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի ազատագրման մարտերին և թշնամու Դանցիգ-Գդինյա խմբավորման ջախջախմանը։

1946-1951 թվականներին Մարտիրոսյանը եղել է հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1954 թվականին զորացրվել է։ Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի Երևանի բաժանմունքի և «Գիտելիք» ընկերության գիտամեթոդական խորհրդի նախագահն է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի 3 շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Կուտուգովի 2-րդ աստիճանի շքանշան

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png