Գրիգոր Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Հարությունյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Հարությունյան
Ծնվել էանհայտ
Մահացել էօգոստոսի 11, 1763(1763-08-11)
Ազգությունհայ

Գրիգոր Հարությունյան, Գորգին Խան (ծն. թ. անհտ. - 11.8.1763), Բենգալիայում 1760-1763 թվականներին անգլիացի գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1760 թվականին օգնել է Բենգալիայի կառավարիչ Կասիմ Միր Կասիմին՝ կազմակերպելու ապստամբություն անգլիացիների դեմ։ Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ II-ը Գրիգոր Հարությունյանին ճանաչել է Բենգալիայի զորքերի գլխավոր հրամանատար։ Տեղացի հնդիկ և հայ զինագործների օգնությամբ Հարությունյանը կազմակերպել է զենքի, զինամթերքի արտադրություն և զինել հնդկական բանակը։ Բարեփոխումներ է մտցրել հնդկական զորքում, ստեղծել հետևազորային և հեծյալ զորատեսակներ (12 գունդ), դասավորել հատուկ ռազմակարգով, կազմակերպել հրետանային գումարտակներ։ Ներգրավել է նաև հայ զորականներին (զորապետներ էին Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարգար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երևանցին և ուրիշներ)։

Միր Կասիմի և Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ ապստամբները 1760 թվականի աշնանը Բենգալիան հռչակել են անկախ իշխանություն։ Անգլիացիները փորձել են Հարությունյանին ներգրավել իրենց կողմը, բայց՝ ապարդյուն։ Սանթա Դարիա դաշտավայրում (Գանգեսի վտակներից մեկի ափին) տեղի ունեցած ճակատամարտում անգլիացիները պարտության են մատնել ապստամբներին, սակայն Հարությունյանը չի հուսալքվել և շարունակել է կազմակերպել հետագա պայքարը։ Անգլիացիներին հաջողվել է դավադրաբար սպանել տալ նրան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոջամալեան Թ., Պատմութիւն Հնդկաց, Կալկաթա, 1849։
  • Աբրահամյան Ռ.Ա., Հնդիկ ժողովրդի 1760-1763 թթ. ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը, «ՊԲՀ», 3, 1960։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png