Բագրատ Առուշանյան
Բագրատ Իսահակի Առուշանյան (փետրվարի 27, 1903, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն և Վերիշեն, Հայաստան - հոկտեմբերի 19, 1994, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945 թվականից)։ ՍՄԿԿ անդամ 1931 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է փետրվարի 27-ին, Հին Գորիս (այժմ՝ ՀՀ Գորիսի շրջանի Վերիշեն) գյուղում։ Սովետական բանակում ծառայել է 1923 թվականից։ 1926 թվականին ավարտել է Երևանի Առուշանյան-Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը և ծառայության անցել Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում 1926–1932 թվականներին։ 1936 թվականին ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված մարտերին 1939–1940 թվականներին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հարավ–Արևմտյաև ռազմաճակատում եղել է 12-րդ բանակի շտաբի պետ, ապա՝ նույն ռազմաճակատի հրամանատարի տեղակալ (թիկունքի գծով)։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվել է 56-րդ բանակի շտաբի պետ և մասնակցել Դոնի Ռոստովի ազատագրմանը։ 1943 թվականին տեղափոխվել է 1-ին Մերձբալթյաև ռազմաճակատ։ 1944 թվականի հունիսից եղել է 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատար։ Առուշանյանի զորամիավորումները հերոսական կռիվներ են եղել Բելառուսիայի, Մերձբալթիկայի ազատագրման համար, մասնակցել են Արևելյան Պրուսիայի մարտերին։ Առուշանյանը պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 3, Սուվորովի և Կուտուզովի II աստիճանի շքանշաններով։ Ետպատերազմյան տարիներին ավարտել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ. Վորոշիլովի անվան ռազմական, ակադեմիան 1948 թվականին, ապա դասախոսել է ռազմական ակադեմիաներում։ Գրել է ռազմագիտական և ռազմապատմական հոդվածներ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան: Հատոր Ա, Երևան 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 551)։ ![]() |
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1994 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Վերիշեն գյուղում ծնվածներ
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Գեներալ-լեյտենանտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ