Սերգեյ Կարապետյան (ռազմական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Կարապետյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Կարապետյան
նոյեմբերի 25, 1899(1899-11-25)[1] - նոյեմբերի 9, 1954(1954-11-09)[1] (54 տարեկան)
ԾննդավայրGyzylarbat[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր[1]
Հրամանատարն էր183rd Rifle Division?, Q18234601? և 46th Guards Rifle Division?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան, Մերձբալթիկայի միացումը ԽՍՀՄ–ին և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (մայիս 1934)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, II աստիճանի Սուվորովի շքանշան, II աստիճանի Կուտուզովի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ

Սերգեյ Եսայու Կարապետյան (նոյեմբերի 25, 1899(1899-11-25)[1], Gyzylarbat[1] - նոյեմբերի 9, 1954(1954-11-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի հայազգի գեներալ-մայոր (1942)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կարապետյանը ծնվել է 1899 թվականին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում, Եսայու ընտանիքում, որը տեղափոխվել է Թուրքմենստանի Կիզիլ Արվատ քաղաքը, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը։ 20 տարեկան հասակում մտել է Կարմիր բանակի շարքերը։ Այնուհետև սովորել է հեծելազորային դասընթացում և ծառայել Հայկական դիվիզիայում դասակի հրամանատար։

1934 թվականին ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիան, 1942 թվականին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիային կից հրամկազմի կատարելագործման դասընթացը։ 1936-1937 թվականներին եղել է Հայկական 22-րդ հեծելագնդի հրամանատար, 1938-1940 թվականների՝ ծառայել Բելառուսական հատուկ ռազմական օկրուգում, մասնակցել Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը։

Հայրենական մեծ պատերազմի սկզբին Լատվիայում գնդապետ Կարապետյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան մարտեր է մղել Ռիգայի ուղղությամբ, որտեղ ծանր վիրավորվել է և ապաքինվելուց հետո մասնակցել է Վորոնեժի ռազմաճակատի մարտերին։ 174-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար գնդապետ Ս. Կարապետյանը հաջողությամբ է լիկվիդացնում Դոնի արևելյան ափում գտնվող հակառակորդի պլացդարմը, անցնում Դոն գետը, ջախջախում Կորոտայսկ քաղաքի մոտ կուտակված գերմանական զորքերին։ 1942 թվականին Ս. Կարապետյանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում։

Վերանվանված 46-րդ գվարդիական դիվիզիան մարտնչում է Կալինինի ռազմաճակատում, ապա 2-րդ մերձբալթյան ռազմաճակատի զորքերի հետ, գրավում Օստրով քաղաքը, որի համար դիվիզիային շնորհվեց «Օստրովյան» անունը։ Այնուհետև դիվիզիան 3-րդ բելառուսական ռազմաճակատում մասնակցել է Էստոնիայի, Տարտու Ռիգա (1944) քաղաքների ազատագրմանը։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ 1945 թվականից գեներալ-մայիոր Ս. Կարապետյանը գլխավորել է Առաջին բելառուսական ռազմաճակատի 146-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցեց Վիսլայի վրա մղված մարտերին, Վարշավայի ազատագրմանը, Օդերի գետանցմանն ու Բեռլինի գրավմանը։

Ետպատերազմյան տարիներին Անդրկովկասյան զինվորական օկրուգի գվարդիական 7-րդ բանակի մարտական ուսուցման վարչության պետն էր։

Մահացել է 1956 թվականին, թաղվել Երևանի քաղաքային գերեզմանոցում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան
  • Սուվորովի և Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր դրոշի (3) շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 308