Արշալույս Սարոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Սարոյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1923[1] |
Ծննդավայր | Սառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1974[1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, խմբագիր և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Կարմիր զինվոր[1] |
Պարգևներ | |
Արշալույս Սարոյան Վիքիդարանում |
Արշալույս Նազարեթի Սարոյան (փետրվարի 4, 1923[1], Սառնաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 25, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ՀԽՍՀ Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 1939 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը։ Այնուհետև հայրենի գյուղում աշխատել է որպես ուսուցիչ, 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ 1947-1969 թվականներին աշխատել է Երևանի հեռուստատեսային հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր և գլխավոր խմբագիր։ 1953-1956 թվականներին սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի բաժնում։ Ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1939 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Արշալույս» (Երևան - Մոսկվա, 1956), «Կենաց բաժակ» (Մոսկվա, 1965) գրքերը։ Մահացել է Երևանում[2]։
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1948 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Ա. Սարոյանի երկերի մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռազմի խոհեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1947, 54 էջ։
- Ճանապարհներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1948, 56 էջ։
- Խաղաղության երթը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 71 էջ։
- Սարն ի վեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1957, 119 էջ։
- Տափաստանում (ակնարկաշար խամ ու խոպան հողերի յուրացման գործում Հայաստանի կոմերիտականների ու երիտասարդության մասնակցության մասին), Երևան, Հայպետհրատ, 1959, 192 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ա. Սարոյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Աշխատանքի մարդը (ակնարկ Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի ավագ ձուլող Արշակ Ղազարյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1962, 39 էջ։
- Աշխարհի ճամփաներով (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1963, 171 էջ։
- Ծաղկաձորի ճանապարհին, Երևան, «Հայաստան», 1965, 25 էջ։
- Քեզ հետ, իմ սիրտ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 320 էջ։
- Ճամփեզրի ծառը, Երևան, «Հայաստան», 1974, 424 էջ։
- Համազարկեր հազարաձայն, Երևան, «Հայաստան», 1975, 140 էջ։
- Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Ա. Սարոյանի «Հերոսապատում» գործը), Երևան, «Սովետական գրող, 1977, 552 էջ։
- Հավատ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 192 էջ։
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոնածառի նման; Մտորումներ ճանապարհի; «Ես կամաց-կամաց հաշտվում եմ արդեն»; Չգիտեի...; Ես։ «Գրական թերթ», 1969, № 3:
Ա. Սարոյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Մեր նվերը։ Ադրբեջանի մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
- Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
- Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
- Ադամ Միցկևիչ, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 320 էջ։
- Բելառուսական գրականության անթոլոգիա (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
- Յան Ռայնիս, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
- ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
- Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 218 էջ։
- Մուսա Ջալիլ, Հատընտիր (բանաստեղծություններ և պոեմներ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 225 էջ։
- Ընտիր էջեր ռուս խորհրդային պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
- Ծաղկած կեռասենի (մոլդովական բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «հայաստան», 1969, 109 էջ։
- Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970, 104 էջ։
- Գիտես երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածու, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
- Մոնղոլական քնար (բանաստեղծություններ, թարգմանության հեղինակակից Գ. Վիրապյան), Երևան, «Հայաստան», 1971, 68 էջ։
- Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
- Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
- Պավլո Տիչինա, Իմ ժողովրդին (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1973, 115 էջ։
- Եղբայրական ձայներ։ Սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու (գրքի մեջ մտնող Պ. Տիչինայի գործերի մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, Սովետական գրող», 1980, 167 էջ։
- Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (մի մասը թարգմանել է Ա. Սարոյանը), Երևան, ՀՍՍՀ գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 164 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստափոր Թափալցյան, Թամանցիների երգիչը (գրախոսություն Արշալույս Սարոյանի «Ռազմի խոհեր» գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 3:
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս Սարոյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 241)։ ![]() |
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Սառնաղբյուր գյուղում ծնվածներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 1974 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հայ թարգմանիչներ
- Հայ լրագրողներ
- Հայ խմբագիրներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ