Բանվոր (թերթ, Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանվոր
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1923

«Բանվոր», խորհրդային շրջանի հայկական օրաթերթ, առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Հանդիսացել է ՀԿԿ Լենինականի քաղկոմի և աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի օրգան (սկզբում՝ ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի, գավգործկոմի, գավպրոֆբյուրոյի և երկաթուղայինների արհմիության բաժանմունքի օրգան)։ Հաջորդել է ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի և գավհեղկոմի օրգան «Կարմիր Շիրակ» (1921-22) և Ալեքսանդրապոլի գավկոմի և գավգործկոմի օրգան «Շիրակի ռանչպար» (1922–1923) թերթերին։

1920-ական թթ․ թերթը լուսաբանել է գավառում արդյունաբերության, երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող նյութեր։ Հետագա տարիներին պրոպագանդել է ինդուստրացման կոլեկտիվացման և այսպես կոչված՝ կուլտուրական հեղափոխության իրականացումը։

Ետպատերազմյան շրջանում նյութեր է տպագրել քաղաքի տնտեսության վերակառուցման ու զարգացման, աշխատավորության ինտերնացիոնալիստական դաստիարակության, «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության մասին»։

Պարբերաբար տպագրել է ընթերցողների նամակները, տվել գրականությանը և մշակույթին նվիրված էջեր, գրախոսություններ, բարձրացրել կենցաղային հարցեր, անդրադարձել քաղաքի ու խորհրդային Հայաստանի մարզական առօրյային։

Տարբեր ժամանակներում թերթը խմբագրել են խմբագրել են Վ․ Ծովյանը, Ս․ Ոսկանյանը, վ․ Օհանյանը, Գ․ Սահակյանը, Հ․ Բաղդասարյանը, Վ․ Կարապետյանը, Խ․ Բարսեղյանը, Վ․ Ամիրբեկյանը, Գ․ Ալավերդյանը, 1953-ից խմբագիրն էր Գ․ Ասրյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 283