89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
TamanyanUnderBrandenburg.jpg
Թամանյան դիվիզիան քայլում է Բրանդենբուրգյան դարպասների տակ, 1945 թ. մայիս
Ընդհանուր տեղեկություն
Տեսակ դիվիզիա
Զորքերի տեսակ Q3505278?
Երկիր ԽՍՀՄ
Ստեղծվեց դեկտեմբերի 14, 1941
Ճակատամարտեր Կովկասի ճակատամարտ, Ստալինգրադի ճակատամարտ, Battle of Rostov, Donbass Strategic Offensive (August 1943), Ղրիմի օպերացիա, Lvov–Sandomierz Offensive, Բեռլինի ճակատամարտ, Պրահայի օպերացիա և Battle in Berlin
Լուծարվեց 1956
Պարգևներ
Կարմիր բանակի դրոշ Կարմիր դրոշի շքանշան Կուտուզովի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ


* Անդրանիկ Սարգսյան

89-րդ հայկական հրաձգային դիվիզիա, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա, կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Սիմոն Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ–մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայերեն թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ «Սևաստոպոլյան» անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար–ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի մարտական ուղին։ Հրամանատարներ` Ա.Սարգսյան և Ն.Սաֆարյան։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 50-ամյակը», նամականիշերի շարք, Հայաստան 1995 թ.

Հրամանատարական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png