Սիմոն Զաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Զաքյան
հոկտեմբերի 18, 1899(1899-10-18)[1] - ապրիլի 2, 1942(1942-04-02)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՔարքանջ, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԿերչի թերակղզի, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՄանկական այգի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Կոչումգնդապետ[1]
Հրամանատարն էր63rd Mountain Rifle Division?, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա և 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ, Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն, Q21636225? և Anglo-Soviet invasion of Iran?
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1934)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան

Սիմոն Գևորգի Զաքյան (Զաքիյան) (հոկտեմբերի 18, 1899(1899-10-18)[1], Քարքանջ, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 2, 1942(1942-04-02)[1], Կերչի թերակղզի, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, խորհրդային կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում։

1923 թվականին ավարտել է Երևանի կարմիր հրամանատարների առաջին դասընթացները։ Դասավանդել է Երևանի Ա․ Մյասնիկյանի անվան ռազմական դպրոցում (1923-1926)։ Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)՝ Ուկրաինական ռազմական օկրուգում։ 1935 թվականից տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, եղել է լեռնահրաձգային գնդի, ապա՝ 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատար։

1941 թվականի օգոստոսին Զաքյանի գունդը ռազմական անհրաժեշտությամբ Իրանի տերիտորիան մտած զորքերի կազմում էր։

Զաքյանը եղել է 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը։

1942 թվականի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար և մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում։ Մահացել է անհավասար մարտում ստացած ծանր վերքերից։ Թաղված է Երևանի մանկական զբոսայգում, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին (հեղինակ՝ Արա Հարությունյան

Երևանի կենտրոնում նրա անունով կա փողոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Զաքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 677