390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա
Stamp of Armenia m62.jpg
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր և հրաձգային դիվիզիա
Զորքերի տեսակհետևազոր
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ստեղծվեցօգոստոս 1941
ՃակատամարտերՍևաստոպոլի պաշտպանություն
Լուծարվեցհունիսի 14, 1942
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ
* Ս.Գ. Զաքյան,
* Ա.Գ. Բաբայան,
* Ի.Ի. Լյուդնիկով

390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա, ԽՍՀՄ ռազմական ստորաբաժանում, որը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորվել է 1942 թվականի հունվարին՝ Կերչ թերակղզում, Ղրիմի ռազմաճակատի զորամիավորումների հայազգի ռազմիկներով և Հայաստանից ժամանած համալրումով։ Դիվիզիայի հրամանատար՝ գնդապետ Ս. Գ. Զաքյան։ Հրատարակում էր «Հայկական սնայպեր» հայերեն թերթը։ 1942 թվականի մարտին 390-րդ դիվիզիան Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահությունից ստացավ մարտական դրոշներ և մտավ Կերչում մղվող ծանր մարտերի մեջ։ Մարտի 22-ին ետ մղեց գերմանական 22-րդ տանկային դիվիզիայի հարձակումը, սակայն հետագա մարտերում մեծ կորուստներ կրելով թշնամու խոշոր ուժերից՝ ստիպված եղավ նահանջել։ Զոհվեց Սիմոն Զաքյանը։ 1942 թվականի մայիսին դիվիզիան վերակազմվեց։ Հայազգի ռազմիկներից շատերը տեղափոխվեցին Սևաստոպոլ, որտեղ 1942 թվականի հունիսին աչքի ընկան Սևաստոպոլի հերոսական պաշտպանությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png