Արտաշես Վասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաշես Վասիլյան
ապրիլի 23, 1898(1898-04-23) - փետրվարի 10, 1943(1943-02-10) (44 տարեկան)
ԾննդավայրՈւզունթալա, Հայաստան
Մահվան վայրԿրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼենինական
Զորատեսակհետևազոր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
«Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
409-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարներ՝ Ա. Վասլիյան, Մ. Դոբրովոլսկի, Յու. Գրեչանի և Գ. Սորոկին

Արտաշես Արշակի Վասիլյան (ապրիլի 23, 1898(1898-04-23), Ուզունթալա, Հայաստան - փետրվարի 10, 1943(1943-02-10), Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ռազմական գործիչ, խորհրդային բանակի գնդապետ (1940

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1898 թվականի ապրիլի (մայիս) 23-ին Այգեհովիտ գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը (1925), ԲԳԿԲ վարչությանը կից հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները (1929Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է (1916) Կովկասյան գործող բանակ։ Ստեփան Շահումյանի կոչով՝ 1918 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ։ 1920 թվականի մայիսին ծառայության է անցել Բաքվի 26 կոմիսարների անվան 1-ին կամավորական գնդում։ Եղել է գնդացրային դասակի, հրաձգային վաշտի հրամանատար, 1931 թվականից՝ 77-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ։ 1934 թվականին նշանակվել է հայկական 4-րդ լեռնահրաձգային գնդի շտաբի պետ, ապա՝ գնդի հրամանատար։ 1935-1937 թվականներին՝ 20-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության բաժնի պետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմավորումն ու զորավարժեցումը։ 1942 թվականի հոկտեմբերին նշանակվել է Հյուսիսային Կովկասում գործող 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Էլխոտովո-Մալգոբեկ-Վոզնեսենսկայա շրջանում մղված պաշտպանական մարտերին, Մալգոբեկի, Հյուսիսային Կովկասի այլ բնակավայրերի ազատագրմանը։

Զոհվել է հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ մարտում։ Աճյունն ամփոփված է Գյումրու քաղաքային այգում։

Վասիլյանի անունով է կոչվում նրա ծննդավայրի միջնակարգ դպրոցը, Իջևանի փողոցներից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 294