Մուսա Ջալիլ
Մուսա Ջալիլ թաթ.՝ Муса Җәлил | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 15, 1906[1][2] |
| Ծննդավայր | Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
| Վախճանվել է | օգոստոսի 25, 1944[3][1][2][…] (38 տարեկան) |
| Վախճանի վայր | Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
| Մասնագիտություն | ռազմական թղթակից, բանաստեղծ, թարգմանիչ և գրող |
| Լեզու | թաթարերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ՄՊՀ ազգաբանական ֆակուլտետ (1931) և Վ. Ի. Լենինի անվ. ռազմաքաղաքական ուսումնարան (հունվարի 1, 1942) |
| Ժանրեր | քնարապատմողական և Լիբրետո |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
Մուսա Մուսթաֆովիչ Ջալիլ (Ջալիլով) (թաթ.՝ Муса Җәлил, փետրվարի 15, 1906[1][2], Mostafa, Օրենբուրգի գավառ, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 25, 1944[3][1][2][…], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), թաթար խորհրդային բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանի գրականության ֆակուլտետը (1931)։ 1939-1941 թվականներին՝ Թաթարստանի ԻԽՍՀ ԳՄ պատասխանատու քարտուղար։ 1941 թվականից եղել է խորհրդային բանակում։
1942 թվականին, ծանր վիրավոր գերի է ընկել, համակենտրոնացման ճամբարում ստեղծել է ընդհատակյա խումբ, կազմակերպել խորհրդային ռազմագերիների փախուստը։ Ընդհատակյա կազմակերպությանը պատկանելու համար ենթարկվել է մահապատժի՝ Պլետցենզեի զինվորական բանտում։
Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման (1956)։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալիլի ստեղծագործությունները հրատարակվել են 1919 թվականից։ 1925 թվականին տպագրվել է բանաստեղծությունների և պոեմների «Մենք գնում ենք» առաջին ժողովածուն, «Անցած ճանապարհներ» (1924-1928), «Նա կամակատարը» (1940) և այլ բանաստեղծություններ` նվիրված կոմերիտմիությանը և աշխատանքային սխրանքին։
Ջալիլը երգել է բարեկամություն ու ինտերնացիոնալիզմ («Մահվան մասին», 1927, «Ջիմ», 1935, հայկական հրտարակությունը 1960 և այլն)։ Գրել է «Ալթըն չեչ» («Ոսկեհերը», 1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) և «Իլդար» (1941) օպերաների լիբրետոները։ 1941 թվականին գրած բանաստեղծությունները լի են լավատեսությամբ, ֆաշիզմի դեմ հաղթանակի հավատով։
Իր հետ կալանավորված բելգիացի պարտիզանի միջոցով Զ. Մոաբիտը բանտից դուրս է ուղարկել «Իմ երգերը», «Մի հավատա», «Պատերազմից հետո» և այլ բանաստեղծություններ։ Հարյուրից ավելի չափածո գործեր բանաստեղծի պայքարի, տառապանքների և արիության վկաներն են։ «Մոաբիթյան տետր» բանաստեղծական շարքի համար Ջալիլին հետմահու շնորհվել է լենինյան մրցանակ (1957)։ 1968 թվականին ստեղծվել է Ջալիլի մասին պատմող «Մոաբիտյան տետր» կինոնկարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ
- 1 2 3 4 5 6 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսա Ջալիլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 470)։ |
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 1944 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թաթար բանաստեղծներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք նամականիշերի վրա
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Խորհրդային բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ռուս բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային թարգմանիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ