Մոաբիթյան տետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոաբիթյան տետր
Moabit Notebook1.jpg
ՀեղինակՄուսա Ջալիլ
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզութաթարերեն
Հրատարակման տարեթիվ1953
Commons-logo.svg Moabit Notebooks Վիքիպահեստում

Մոաբիթյան տետր (թաթ.՝ Моабит дәфтәре, Moabit däftäre) թաթար բանաստեղծ Մուսա Ջալիլի բանաստեղծությունների ցիկլն է, որը նա գրել է Մոաբիթ բանտում։ Պահպանվել է 93 բանաստեղծություն պարունակող երկու տետր։ Բանաստեղծությունները թաթարերենով գրվել են առաջին տետրում՝ արաբատառ, երկրորդում՝ լատինատառ[1]։

1946 թվականին նախկին ռազմագերի Նիգմատ Տերեգուլովը Թաթարստանի գրողների միություն է բերել Ջալիլի վեց տասնյակ բանաստեղծություններով տետր։ Մեկ տարի անց Բրյուսելի խորհրդային հյուպատոսությունից երկրորդ նոթատետրը եկավ։ Բելգիացի հայրենասեր Անդրե Թիմերմանսը տետրը դուրս էր բերել Մոաբիթ բանտից և կատարելով բանաստեղծի վերջին կամքը՝ բանաստեղծություններ ուղարկել է հայրենիք[2][3][4]։

Մեկ այլ բանաստեղծությունների ժողովածու կար Մոաբիթից, որը բերել էր նախկին ռազմագերի Գաբբաս Շարիպովը։ Հետպատերազմյան տարիներին Տերեգուլովն ու Շարիպովը ձերբակալվել են։ Տերեգուլովը մահացել է ճամբարում։ Գաբբաս Շարիպովը տասը տարի կրել է պատիժը), ապա ապրել Վոլգոգրադի մարզում[2][3]։

1946 թվականի հունվարին թուրքահպատակ ազգությամբ թաթար Քազըմ Միրշանը Հռոմում խորհրդային դեսպանատուն է բերեց հերթական նոթատետրը։ Տետրը ուղարկվել է Մոսկվա, հանձնվել է արտաքին գործերի նախարարությանը, ապա փոխանցվել է Ազգային անվտանքության նախարարություն, հետո ՍՄԵՐՇ-ին։ Տետրի հետքերը անհետացել են և 1979 թվականից դրա որոնումները ոչ մի արդյունք չեն տվել[2][3]։

Բանաստեղծություններն առաջին անգամ տպագրվել են Ստալինի մահից հետո՝ 1953 թվականին, «Լիտերատուրնայա գազետա»-ում՝ գլխավոր խմբագիր Կոնստանտին Սիմոնովի շնորհիվ։ 1957 թվականին բանաստեղծությունների այս ցիկլի համար հեղինակը հետմահու արժանացել է Լենինյան մրցանակի[2][3][5]։

Մոաբիթյան տետրը թարգմանվել է ավելի քան 60 լեզուներով։ 2013 թվականին բանաստեղծությունների ցիկլը ներառվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցականներին անկախ ընթերցանության համար առաջարկվող «100 գրքերի» ցանկում[2][3]։

Մոաբիթյան տետրը կազմող բանաստեղծությունները բովանդակությամբ և տրամադրությամբ շատ բազմազան են։ Հայրենասիրական տեքստերի և նացիզմի հանցագործությունները դատապարտող ստեղծագործությունների հետ մեկտեղ (օրինակ՝ «Բարբարոսություն»), ցիկլը ներառում է սիրային բանաստեղծություններ և նույնիսկ հումորային էսքիզներ քաղաքացիական կյանքից[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]