Քրիստափոր Թափալցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Քրիստափոր Թափալցյան
Ծնվել է սեպտեմբերի 20, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}})
Ծննդավայր Կոփ
Վախճանվել է հունվարի 2, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:2|2|0}}) (56 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն արձակագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Աշխատավայր Կարմիր զինվոր և Գրական թերթ
Քրիստափոր Թափալցյան Վիքիդարանում

Քրիստափոր Թափալցյան (սեպտեմբերի 20, 1910({{padleft:1910|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}}), Կոփ - հունվարի 2, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:2|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլամըխի գավառի Կոփ գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը, 1939 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասաիրական ֆակուլտետը, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական ինստիտուտին առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ 1930 թվականին Ապարանի շրջանի Բազարջուղ գյուղի յոթնամյա դպրոցի դիրեկտորն էր, 1931-1932 թվականներին՝ Ապարանի շրջանի ժողկրթության տեսուչ։ 1940-1941 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես արվեստի ու գրականության բաժնի վարիչ։ 1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին. եղել է 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1946-1948 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գրական-գեղարվեստական բաժնի վարիչը։ 1950-1955 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Պատերազմ» քառահատոր վեպի առաջին և երկրորդ հատորները (Մոսկվա, 1956), «Ոսկե հովիտ» (Մոսկվա, 1959) վեպը, «Հայրենաշեն» վեպի առաջին գիրքը (Մոսկվա, 1966)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[1]:

Քրիստափոր Թափալցյանի հուշատախտակը Երևանում

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտորիա (վեպ), Ե., Պետհրատ, 1937, 171 էջ։
  • Կյանքի արշալույսը (վեպ), Ե., Պետհրատ, 1939, 350 էջ։
  • Հայրենիք, Ե., Հայպետհրատ, 1942, 63 էջ։
  • Պատերազմ, հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1946, 567 էջ։
  • Պատերազմ, հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1949, 667 էջ։
  • Ոսկե հովիտ, Ե., Հայպետհրատ, 1955, 810 էջ։
  • Կյանքի արշալույսը, Ե., Հայպետհրատ, 1957, 350 էջ։
  • Ազնիվ հովիվներ, Ե., Հայպետհրատ, 1958, 39 էջ։
  • Պատանի կոմբայնավարը, Ե., Հայպետհրատ, 1958, 36 էջ։
  • Պատերազմ, հատոր 3, Ե., Հայպետհրատ, 1959, 667 էջ։
  • Հայրենաշեն, գիրք 1, Ե., Հայպետհրատ, 1963, 583 էջ։
  • Պատերազմ, հատոր 4, Ե., «Հայաստան», 1965, 701 էջ։
  • Հայրենաշեն, գիրք 2, Ե., Հայպետհրատ, 1973, 394 էջ։
  • Կյանքի արշալույսը: Վիկտորիա, Երևան, 1981, 472 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 150-151.