Վիկտոր Կոչևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Կոչևսկի
ուկրաիներեն՝ Віктор Кочевський
Ծնվել էնոյեմբերի 15, 1923(1923-11-15)
ԾննդավայրՌեզունենկովո, Կոլոմակի շրջան, Kharkiv Okruha, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 28, 2005(2005-04-28) (81 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (1956)
Ուշագրավ աշխատանքներ«Հայրենակիցներ» (1957)
«Խնդության վարպետներ» (1960)
«Հող ներշնչման» (1961)
«Հավերժական խարույկներ» (1972)
«Գարունների հասակակիցը» (1977)
մանուկների համար՝ «Սևանի ծիծեռնակը» (1960)
«Կապարե սոխակը» (1971)
«Անտառի տոնը» (1977)
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան
և Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Վիկտոր Վասիլևիչ Կոչևսկի (ուկրաիներեն՝ Віктор Васильович Кочевський, նոյեմբերի 15, 1923(1923-11-15), Ռեզունենկովո, Կոլոմակի շրջան, Kharkiv Okruha, Խարկովի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 28, 2005(2005-04-28), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1965 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության՝ Խարկովի կազմակերպության վարչության նախագահը, 1974 թվականից Կիևի կազմակերպության վարչության քարտուղարն է։ Հրատարակել է «Հայրենակիցներ» (1957), «Խնդության վարպետներ» (1960 թվական), «Հող ներշնչման» (1961 թվական), «Հավերժական խարույկներ» (1972 թվական), «Գարունների հասակակիցը» (1977), մանուկների համար՝ «Սևանի ծիծեռնակը» (1960), «Կապարե սոխակը» (1971), «Անտառի տոնը» (1977) և այլ ժողովածուներ։

1955 թվականից, երբ առաջին անգամ այցելել է Հայաստան, սկսել է ուսումնասիրել հայոց լեզուն, գրականությունն ու մշակույթը։

«Բարև, իմ Հայաստան» բանաստեղծությունների շարքի համար արժանացել է Պավլո Տիչինայի անվան հանրապետական մրցանակի (1976 թվական)։

Թարգմանել է հայ դասականների (Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Հակոբ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Եղիշե Չարենց և այլն) ստեղծագործությունները, առանձին գրքերով հրատարակել Խնկո-Ապոր («Քեռի Աթաբեկի նվերը», 1970), Գ. Աարյանի («Լուսացաններ», 1975) և այլոց երկերը։ Կազմել է Հովհաննես Թումանյանի (1969), Ավետիք Իսահակյանի (1975), Եղիշե Չարենցի (1977) ուկրաիներեն ժողովածուների հոբելյանական հրատարակությունները։ Գրել է «Հայաստանի երգող սիրտը» (1969, Հովհաննես Թումանյանի մասին) և «Հավերժական ճամփորդը» (1975, Ավետիք Իսահակյանի մասին) գրքույկները։

Կազմել է հայ երիտասարդական պոեզիայի անթոլոգիա («Սևանի լուսաբացը», 1973) և հայ խորհրդային բանաստեղծների երկերի ժողովածու («Հայոց երկրի մեղեդիներ», 1973

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Єжелов Г. Г. Кочевський Віктор Васильович // Українська Радянська Енциклопедія. — 2-е видання. — Т. 5. — Київ, 1980. — С. 462.
  • Український радянський енциклопедичний словник. У 3-х т. Т. 2. — 2-ге вид. — К., 1987. — С. 174.
  • Письменники Радянської України։ Бібліографічний довідник / Упорядники О. В. Килимник, О. І. Петровський. — К.։ Радянський письменник, 1976. — С. 171—172.
  • Письменники Радянської України։ Біобібліографічний довідник / Автори-упорядники В. К. Коваль, В. П. Павловська. — К.։ Радянський письменник, 1981. — С. 132.
  • Письменники України։ Довідник. — Дніпропетровськ։ ВПОП «Дніпро», 1996. — С. 143.
  • Гаман В. Життєві уроки дружби // Прапор. — 1983. — № 11. — С. 123—125.
  • Мищенко М. Людина вітається з колосом // Соціалістична Харківщина. — 1964. — 22 вересня.
  • Осадчук П. Найсерйозніший серед нас веселих։ В. Кочевському — 75 // Літературна Україна. — 1998. — 19 листопада.
  • Зінченко Наталя. «Давит Сасунці» // Хрещатик. — 2004. — 24 березня.
  • Татосян Георгий. Меня с Арменией уже не разлучить // Планета Диаспор. — 2000. — 22 июня.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 595