Կոնստանտին Ռոկոսովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտին Ռոկոսովսկի
լեհ.՝ Konstanty Rokossowski
RokossovskyKK.jpg
Ծնվել է դեկտեմբերի 9 (21), 1896
Ծննդավայր Վարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 3, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:3|2|0}})[1] (71 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Մասնագիտություն քաղաքական գործիչ և սպա
Զբաղեցրած պաշտոններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և նախարար
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Կարմիր դրոշի շքանշան Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր Chief Commander of the Legion of Merit Խորհրդային Միության հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Մեդալ Կիևի պաշտպանության համար «Հաղթանակ» շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Վարշավայի ազատագրման համար» մեդալ Խորհրդային Միության հերոս Gold Star Gold Star Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Jubilee Medal "30 Years of the Soviet Army and Navy" Jubilee Medal "40 Years of the Armed Forces of the USSR" «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Q4375473? Գեորգիևյան խաչ Medal of St. George Medal of St. George Medal of St. George Order of the Builders of People's Poland Grand Cross with Star of the Virtuti Militari Order of the Cross of Grunwald, 1st class Q4286835? Q1915816? Հաղթանակի և Ազատության մեդալ Պատվավոր Լեգեոնի շքանշան Ռազմական խաչ 1939—1945 թթ. Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա) Սուխբաաթարի օրդեն Q4287149? King Christian X's Liberty Medal և Պատվո լեգիոնի շքանշանակիր
Անդամություն Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե
Ստորագրություն
Rokossovsky 2.jpg
Konstanty Rokossowski Վիքիպահեստում

Ռոկոսովսկի, Կոնստանտին Կոնստանտինովիչ (1896—1968 թվականներ), սովետական զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (29․7․1944, 1․6․1945)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914—1918 թվականներ)։ Կարմիր բանակում ծառայել է Կոստանտին Կոստանտինովիչ Ռոկոսովսկին 1917 թվականից։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին (1918—1920 թվականներ)։ Ավարտել է հրամկազմի կատարելագործման հեծելազորային դասընթացները (1925) և Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1929)։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45 թվականներ) ժամանակ եղել է կորպուսի, բանակի, ռազմաճակատի (Բրյանսկի, Դոնի, Կենտրոնական, 1-ին և 2-րդ Բելառուսական) հրամանատար։ 1945 թվականի հունիսի 24-ին գլխավորել է Հաղթանակի շքերթը Մոսկվայում։ 1945—1949 թվականներին Հյուսիսային զորախմբերի գլխավոր հրամանատարն էր։ ԼԺՀ կառավարության խնդրանքով և սովետական կառավարության թույլտվությամբ 1949 թվականի հոկտեմբերին Ռոկոսովսկին մեկնել է Լեհաստան։ Նշանակվել է Լեհական Ժողովրդական Հանրապետության ազգային պաշտպանության մինիստր և Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Ստացել է Լեհաստանի մարշալի կոչում։ Ընտրվել է Լեհական Միացյալ Բանվորական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ և Սեյմի դեպուտատ։ 1956 թվականին վերադարձել է ՍՍՀՄ։ Եղել է ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ (1956—1957 թվականներ), Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար (1957—1958 թվականներ), ՄՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ և գլխավոր տեսուչ (1958—1962 թվականներ), ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ (1962 թվականից)։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1956—1968 թվականներ), երկրորդ և հինգերորդից յոթերորդ գումարումների ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 6, Սուվորովի I և Կուտուզովի I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Рокоссовский Константин Константинович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png