Կալինինի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալինի մարզ, մարզ ՌԴ կազմում։ Կազմվել է 1935 թ.-ի հունվարի 29-ին։ Տարածությունը 84, 1 հզ.կմ2 է, բնակչությունը՝ 1649 հզ. (1979 թ.-ի տվյալներով)։ Բաժանվում է 36 շրջանի, ունի 22 քաղաք, 29 քտա։ Կենտրոնը՝ Կալինին։ 1966 թ.-ի դեկտեմբերի 6-ին Կալինինի մարզը պարգևատրվել է Լենինի շքանշանով, ֆաշիստների դեմ կռվում կայուն և խիզախ լինելու համար։

Գտնվում է Վոլգայի վերին ավազանում։ Մարզի արևմուտքում Վալդայան բարձրությունն է (200—300 մ), հարավ արևմուտքում իրար հաջորդող մանրաբլրային թմբաշարերով և զանդրային հարթություններով Արևմտյան Դվինայի դաշտավայրն է, որի արևելյան մասն ունի հարթավայրային ռելիեֆ։ Մարզի հարավ արևելքում Վերին Վոլգայի դաշտավայրն է (100—150 մ)։ Օգտակար հանածոներից կան տորֆ, գորշ ածուխ, շինարարական կավ, ավազ, կրաքար, հանքային ներկերի պաշարներ։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը — 8, 5°Օից մինչև — 10, 5 °C է, հուլիսինը՝ 17°Շ-ից 18 °C։ Տարեկան տեղումները՝ 550—750 մմ, վեգետացիոն շրջանը՝ 120—133 օր։ Գետերն են Վոլգան (Վազուզա, Տվերցա, Կալինինո Տմա, Շոշա և այլ վտակներով), Արևմտյան Դվինան, Մստան։ Կան 500-ից ավելի լճեր (խոշորը Սելի գետն է)։ Վոլգայի վրա կառուցված են Իվանկովի, Ուգլիչի, Ռիբինսկի, Ցնայի վրա՝ Վիշնևոլոցկի ջրամբարները։ Գերակշռում են ճմապոդզոլային, պոդզոլային, պոդզոլակավային, ճահճային հողերը։ Անտառները գրավում են տարածքի 36% ֊ը, մարգագետինները՝ 22, 3%-ը, ճահիճները՝ 9%֊ը։ Բնորոշ կենդանիներն են որմզդեղնը, եվրոպական այծյամը, գորշ արջը, գայլը, աղվեսը, թռչունների շատ տեսակներ։ Հիմնականում ռուսներ են, բնակվում են նաև կաբելներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 20 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 63% (1975 թ.-ի տվյալներով)։

Խոշոր քաղաքներն են Կալինինը, Վիշնի վոլոչյոկը, Ռժևը, Կիմրին, Տորժոկը, Բոլոգոյեն։ Կալինինի մարզում զարգացած է վերամշակող արդյունաբերությունը։ Մարզի ինդուստրացմանը նպաստել է աշխարհագրական հարմար դիրքը Մոսկվա և Լենինգրադ արդյունաբերական խոշոր կենտրոնների միջև։ Զարգացած է էներգետիկական, մեքենաշինական, անտառային, փայտամշակման, թեթև և սննդի, թաղանթանյութի-թղթի արդյունաբերությունը։ Կալինինի մարզը մտնում է Կենտրոնական էներգահամակարգի մեջ։ Գործում են Կալինինի, Վիշնի Վոլոչյոկի և այլ ԶԷԿ-եր, Կոնակովոյի ՊՇԷԿ-ը։ Մովետական իշխանության տարիներին ստեղծվեց քիմիական և նավթաքիմիական արդյունաբերություն։

Գյուղատնտեսությունն ունի վուշագործական-անասնապահական ուղղություն։ Զբաղվում են նաև կարտոֆիլի, հացահատիկի, բանջարեղենի մշակությամբ։ Հիմնականում մշակում են վուշ, որն ունի միութենական նշանակություն։ Զարգացած է կաթնամսատու անասնապահությունը։ Երկաթուղիների երկարությունը 1, 8 հզ. կմ է, կարևոր մայրուղիներն են ՄոսկվաԼենինգրադ, Մոսկվա-Ռիգա։ Զարգացած է ավտոմոբիլային, գետային, խողովակաշարային (մարզով են անցնում Մերպուխով-Լենինգրադ, Վուկտիլ-Տոր- ժոկ գազամուղները) տրանսպորտը։ Մարզն ունի 4 բուհ, 1267 գրադարան, 5 թատրոն, 3 թանգարան, 1 պատկերասրահ, 1711 ակումբ, 2344 կինոսարք։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։ Գործում է մարզային ռադիոկայանը։ Մոսկվայից վերահաղորդվում են ռադիո և հեռուստահաղորդումները։ 1975 թ.-ին հիվանդանոցային մահճակալների թիվը 21, 3 հզ. էր, բժիշկներինը՝ 4590։ Կան առողջարաններ, հանգստյան տներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 173