Քննարկում:Հայրենական մեծ պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ի՞նչ կասեք «Տեղեկություն» բաժինը եթե հանեմ։ Ըստ իս ոչ հանրագիտարանային է։ --Lilitik22 (քննարկում) 15:01, 2 Դեկտեմբերի 2012 (UTC)

Հոդվածի վերնագրում սխալ կա. պիտի լինի «Հայրենական Մեծ պատերազմ»: Արմենուհի (քննարկում) 16:27, 29 Նոյեմբերի 2013 (UTC)

OptiYes check.svg Արված է - Kareyac (քննարկում) 16:59, 29 Նոյեմբերի 2013 (UTC)

Արմենուհին միանշանակ ճիշտ է: Ինչ? Գերմանա-խորհրդային պատերազմ: Ուղղակի ապուշություն է: Ցանկացած գրքում հստակ գրված է՝ ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմ: Ցանկացած պատմաբան և ցանկացած մարդ այսպես է ճանաչում այդ պատերազմը և այդ անվան տակ է որոնում: Ինչու? մեծ: Որևհետև փոքրը համարվում է 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմը կամ, որ ավելի ճիշտ է՝ Նապոլեոն Բոնապարտի հարձակումը Ռուսաստանի վրա:--Կարապետ Ա. Հակոբյան 05:48, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)

Լիլիթի հետ էլ համաձայն եմ: Տեղեկություն բաժինն ավելորդ է: Այն թե պատերազմն ինչպես են անվանում եվրոպական երկրներում դա մեր խնդիրը չէ: Սա հայկական վիքիպեդիան է, ոչ թե գերմանական կամ ֆրանսիական: --Կարապետ Ա. Հակոբյան 05:51, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)

Հարգելի Կարապետ Ա. Հակոբյան, նախ և առաջ, Լիլիթի հետ ուշ է համաձայնվել, որովհետև գրառումը կատարվել է 5 տարի առաջ, դուք էլ համաձայնվում եք գրառման հետ, առանց հոդվածը ստուգելու՝ «Տեղեկություն» բաժինը արդեն վաղուց չկա: Երկրորդը, ես ձեզ զգուշացնում եմ, որ անթույլատրելի է օգտագործել «ապուշություն» և նմանատիպ վիրավորական այլ բառեր և արտահայտություններ: Երրորդը, Վիքիպեդիան ազատ է գաղափարական կնիքներից, տվյալ դեպքում՝ կոմունիստական: Ձեր ներկայացրած «Հայրենական մեծ պատերազմ» անվանատարբերակը խորհրդային քարոզչության ձևակերպումներից մեկն է (տես՝ Քարոզչությունը ԽՍՀՄ-ում): Ասում եք՝ «ինչո՞ւ մեծ», բայց չեք շարունակում՝ իսկ «ինչո՞ւ հայրենական»: Ո՞ւմ հայրենական պատերազմն էր: Ռուս կոմունիստների թե՞ Հայաստանի և հայերի: Սա Հայերեն Վիքիպեդիան է, հայերենը՝ ազատ Հայաստանի պաշտոնական լեզուն է, հայերենը անբաժանելի է Հայաստանից և հակառակը: Տվյալ դեպքում միայն մեկ անվանատարբերակն է տեղին՝ գերմանա-խորհրդային պատերազմը, որն էլ համապատասխանում է ՎՊ:ՉՏ-ին, ազատ լինելով գաղափարական կլիշեներից, որոնք հոսում էին խորհրդային բռնապետության դասագրքերի միջով:--Pandukht (քննարկում) 10:53, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)

Հարգելի Pandukht|Pandukht, ոչ մի պատմաբան չի համաձայնի այլ կերպ անվանել վերոնշյալ պատերազմը: Հասարակության մեջ հարցրեք ցանկացածին Խորհրդա-Գերմանական կամ Գերմանա-Խորհրդային պատերազմ, և ոչ ոք չի հասկանա, թե ինչ պատերազմի մասին է խոսքը, իսկ երբ ասեք Հայրենական Մեծ պատերազմ, իսկույն կհասկանան, որ խոսքը 1941-1945 թթ.-ի պատերազմի մասին է: Մնացածը թողնում եմ Ձեր հայեցողությանը: Ինչ մնում է քննարկմանը ուշ մասնակցելուն, ասեմ, որ էլ. փոստով ինձ նամակ էր եկել, որ քննարկվում է Հայրենական Մեծ պատերազմ էջը: Սեղմելուց հետո ես հայտնվեցի քննարկման բաժնում, ծանոթացա մյուս մասնակիցների կարծիքին և գրեցի իմ կարծիքը: Որ նամակը չգար, ես չէի էլ իմանա, թե նման քննարկում կա: --Կարապետ Ա. Հակոբյան 15:09, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)

Անվանափոխում[խմբագրել կոդը]

Պանուխտ ջան, խնդրում եմ հոդվածի վերնագիրը ետ բերես նախկին տարբերակին և անվանափոխման քննարկում բացես ՎՊ:ԱԵՀ էջում։ Ես չեմ կարծում, որ սա այն հոդվածն է, որը կարելի է առանց քննարկման անվանափոխել։ --@ջեօ (քնն․) 05:52, 18 Հոկտեմբերի 2017 (UTC)

Ես դեմ եմ «Հայրենական պատերազմ» անվանմանը, քանի որ այն միակողմանի դիրքորոշում արտահայտող անվանում է, որը մնացել է մեր հասարակության մեջ խորհրդային քաարոզչամեքենայի գործունեության արդյունքում:--Գարդմանահայ (քննարկում) 13:54, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)
Անձնական կարծիքը Վիքիպեդիայում հիմք չէ։ Անվանափոխման համար նաև հիմնավորում պետք է ներկայացնել։ Գրականության մեջ օգտագործվում է «Հայրենական մեծ պատերազմ» տերմինը։--Voskanyan (քննարկում) 15:26, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)