Արտաշես Աբեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արտաշես Աբեղյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1878 |
| Ծննդավայր | Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | մարտի 13, 1955 (77 տարեկան) |
| Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Շուշիի թեմական հոգևոր դպրոց[1], Ներսիսյան դպրոց[1], Գևորգյան հոգևոր ճեմարան[1], Մարբուրգի համալսարան[1], Լայպցիգի համալսարան[1] և HU Berlin[1] |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[1] |
| Մասնագիտություն | բանասեր, պատմաբան, հասարակական գործիչ, դասախոս և քաղաքական գործիչ |
| Աշխատատու | Ներսիսյան դպրոց[1], Հովնանյան դպրոց[1], HU Berlin[1] և Մյունխենի համալսարան[1] |
| Զբաղեցրած պաշտոններ | պառլամենտի անդամ |
| Կուսակցություն | ՀՅԴ[1] |
| Անդամություն | Հայաստանի Հանրապետության Խորհրդարան[1] |
Արտաշես Գաբրիելի Աբեղյան (հունվարի 1, 1878, Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մարտի 13, 1955, Մյունխեն, Գերմանիա[1]), հայ բանասեր, պատմաբան, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։
Մանուկ Աբեղյանի եղբորորդին։
Ավարտել է Շուշիի թեմական (1890 թ.), Թիֆլիսի Ներսիսյան (1895 թ.) դպրոցները, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1899 թ.)։ Մի տարի դասավանդելուց հետո Շուշիի թեմական դպրոցում, սովորել է Մարբուրգի, Բեռլինի, Լայպցիգի համալսարաններում (1900–1904 թթ.)։
1905–1919 թվականներին ուսուցչություն է արել Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ինչպես եւ պետական գիմնազիաներում։ Աշխատակցել է ժամանակի մամուլին։ Գրել է պատմաբանասիրական աշխատություններ («Թլուատ Դավիթ» (1902 թ.), «Քննութիւն Աստուածաշնչի հին հայերէն թարգմանութեան» (1906 թ.) և այլն), ուսումնասիրություններ Ստեփանոս Նազարյանի, Միքայել Նալբանդյանի մասին, կազմել դասագրքեր, բառարաններ։
1919–1920 թվականներին եղել է Հայաստանի առաջին հանրապետությանն խորհրդարանի անդամ, խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ քաղաքական վտարանդի։ 1920 թվականին մեկնել է Գերմանիա։
Բնակություն է հաստատել Գերմանիայում, եղել Բեռլինի (1926–1945 թթ.) ապա՝ Մյունխենի համալսարանների արևելյան լեզուների ֆակուլտետների հայագիտական ամբիոնների հիմնադիր և պրոֆեսոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գլխավորել է 1942 թվականին Բեռլինում ստեղծված Հայ ազգային խորհուրդը, որի նպատակն էր Գերմանիայի օգնությամբ Հայաստանի ազատագրումը բոլշևիկյան լծից ու ռուսական տիրապետությունից, Հայաստանի քաղաքական ինքնավարության վերականգնումը[2][3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս են տեսել «Թլուատ Դաւիթ» (Թիֆլիս, 1902), «Քննութիւն Աստուածաշնչի հին հայերէն թարգմանութեան» (1906), «Քերովբէ Պատկանեան Դորպատում» (Վիեննա, 1949), «Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ» (Բուենոս Այրես, 1954) աշխատությունները։ Կազմել է բառարաններ («Ուղղագրական բառ֊գրքոյկ» (Թիֆլիս, 1909, վերահրտ. Թեհրան, 1962, 1999), «Ուղղագրական բառարան հայերէն լեզուի» (Շտուտգարդ, 1947), դասագրքեր («Աշխարհագրութեան դասագիրք», մաս 1-3, Թիֆլիս, 1909–1910), «Հայրենագիտութեան ուսուցում» (Թիֆլիս, 1910) ուղեցույց-ձեռնարկը, «Հայ միջնադարեան առակները» (Երևան, 1998) ժողովածուները։
1933 թ. հրատարակվել է նաև Աբեղյանի կողմից խմբագրված «Հայկականութիւն-արիականութիւն» (2001 թ., թարգմ.՝ գերմաներենից) հոդվածների ժողովածուն;
Թարգմանել է Զոմբարտ Վեռների «Բանուորական հարց» (Թիֆլիս, 1906 թ.) աշխատությունը, Իվանովի «Ընդհանուր աշխարհագրութեան դասագիրք»–ը (մաս 1, 2, Թիֆլիս, 1907 թ., 1908 թ.), Գյոթեի «Թատերգութիւնները» (հրտ.՝ Երևան, 1995)[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թլուատ Դաւիթ։ Ժողովրդական վէպ, Աբեղեան Արտաշէս Գաբրիելի, Թիֆլիս, Տպարան Կ. Մարտիրոսեանցի, 1902։
- Թէ ինչու մեր օրերում ամենքին հետաքրքրում են տնտեսական եւ սոցիալ-քաղաքական հարցեր, Զոմբարտ Վերներ, թարգմ. Արտաշէս Աբեղեան, Թիֆլիզ, Էլեքտրաշարժ տպարան «Հերմէս» ընկերություն, 1905։
- Карта Арменiи, Закавказья и С. Азербейджана, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Թիֆլիս, Лит. Кавказскаго Военно-Топогр. Отдѣ..
- Աշխարհագրութեան դասագիրք։ Ա մաս։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպր. ուսումն. ծրագրի) 107 նկարով, Երկրորդ տպագրութիւն, բարեփոխած եւ ճոխացրած։ Թիֆլիս, Էլէքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանի, 1909 (համահեղինակ)։
- Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ մաս։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ (5-րդ տարւայ դասընթաց), Իվանով Կրուբեր, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Երկրորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1910։
- Աշխարհագրութեան դասագիրք։ Երրորդ մաս։ Եւրոպա։ (6-րդ տարւայ դասընթաց) 52 նկարով, Իվանով Կրուբեր, Աբեղեան Արտաշէս Գաբրիէլի, Թիֆլիս, Տպար. Ի. Յ. Շապսօնի, 1910։
- Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Առաջին գրքոյկ, Աբեղյան Մանուկ Խաչատուրի, Աբեղեան Արտաշէս Գաբրիէլի, Մատէնճեան, Մ., Թիֆլիս, տպարան «Էսպերանտօ», 1912։
- Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Երկրորդ գրքոյկ, Աբեղեան Մանուկ Խաչատուրի, Աբեղեան Արտաշէս Գաբրիէլի, Մատէնճեան Մ., Թիֆլիս, տպարան, «Էսպերանտօ», 1912։
- Գրագէտ։ Ուղղագրական ձեռագիր յօդուածներ։ Երրորդ գրքոյկ, Աբեղեան Մանուկ Խաչատուրի, Աբեղեան Արտաշես Գաբրիելի, Մատէնճեան Մ., Թիֆլիս, տպարան, «Էսպերանտօ», 1912։
- Արտաշէս Աբեղեան, Ուղղագրական բառգրքոյկ։ Պարունակում է մօտ 10000 բառային ցանկ, ուղղագրական կանոններ։ Օժանդակ ձեռնարկ հայոց լեզվի ուղղագրություն սովորողների համար, 2-րդ տպագրություն։ (Բարեփոխւած եւ լրացւած)։ Թիֆլիս, տպ. Էսպերանտօ, 1913։
- Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ գիրք։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ Հինգերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, 4-րդ տպագրութիւն, Թիֆլիս, տպ. Մամուլ, 1916։
- Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Առաջին գիրք։ Տարրական դասընթաց։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպրոցների ծրագրի)։ Քարտէզներով եւ բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1917։
- Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Առաջին գիրք։ Տարրական դասընթաց։ Չորրորդ եւ մասամբ երրորդ տարւայ դասընթաց։ (Համաձայն հայոց դպրոցների ծրագրի)։ Քարտէզներով եւ բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Պրօգրէս», 1917։
- Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Երկրորդ գիրք։ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա եւ Աւստրալիա։ Հինգերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Իվանով Կրուբեր, Հինգերորդ տպագրութիւն։ Թիֆլիս, Տպարան «Աշխատաւոր», 1920։
- Արտաշէս Աբեղեան, Աշխարհագրութեան դասագիրք։ Երրորդ գիրք։ Եւրոպա։ Վեցերորդ տարւայ դասընթաց։ Բազմաթիւ նկարներով, Չորրորդ տպագրութիւն։ Թիֆլիս, տպ. Մամուլ, 1920։
- Արտաշէս Աբեղեան, Դասագիրք աշխարհագրութեան։ Բազմաթիւ պատկերներով։ Միջին դասընթացք, Լուսաղբիւր գրատան, Կ. Պոլիս, Սանճագճեան, 1921։
- Արտաշէս Աբեղեան, Դասագիրք աշխարհագրութեան։ Բազմաթիւ պատկերներով։ Գիրք Դ։ Բարձր դասընթացք։ Բ մաս։ Հայաստանի աշխարհագրութիւն։ Հայաստան, Կիլիկիա եւ դրացի երկրամասեր, Կ. Պոլիս, տպ. Պ. Պալըքճեան, 1922։
- Պաւղիկեանք Բիւզանդական կայսրութեան մէջ եւ մերձաւոր հերձուածային երեւոյթներ Հայաստանի մէջ, Տեր-Մկրտչյան Կարապետ Եպիսկոպոս, Աբեղյան Արտաշես Գաբրիելի, Երուսաղէմ, տպ. Սրբոց Յակոբեանց, 1938։
- Արտաշէս Աբեղեան, Դորպատի հայ ուսանողութիւնը, Վիեննա, տպ. Մխիթարեան, 1942։
- Արտաշէս Աբեղեան, Ուղղագրական բառարան հայերէն լեզուի։ Դպրոցական և ժողովրդական գործունէութեան համար, չորրորդ տպագրութիւն, Շտուտգարտ, տպ. Մաշտոց, 1947։
- Արտաշէս Աբեղեան, Քերովբէ Պատկանեան Դորպատում, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1949։
- Արտաշէս Աբեղեան, Ստեփանոս Նազարեան եւ Դորպատ։ (Դիւանական-վաւերական աղբիւրների հիման վրայ),Պ. Այրէս, տպ. Արմենիա, 1954։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 Հայկական հարց (հայ.) / Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1996. — էջ 7.
- 1 2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015, էջ 9 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
- ↑ Երկեր Հայ և թուրք վավերաթղթեր, «Վեմ», 1936, N1, էջ 12-24։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Հայրապետյան, Արտաշես Աբեղյան. մեծ բանասերն ու հասարակական գործիչը, Հայագիտության հարցեր 3 (9), ԵՊՀ ՀՀԻ, Երևան, 2016 թ., էջ 117-134 Արխիվացված 2021-01-18 Wayback Machine
- Արտաշես Աբեղյանի ուշագրավ հոդվածը։ Խուրշուդյան, Ռ. Լ. (1991) Արտաշես Աբեղյանի ուշագրավ հոդվածը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 139-149. ISSN 0320-8117 Արխիվացված 2019-06-23 Wayback Machine
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Աբեղյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից (էջ 7)։ |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 13 մահեր
- 1955 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Շուշիի թեմական հոգևոր դպրոցի աշակերտներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Մարբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանասերներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ պատմաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 2-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ